03.05.2019 | 
Քաղաքականություն
ՍԱՐԱՏՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՍԱՐԱՏՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր հյուրընկալեց Ն. Գ. Չերնիշևսկու անվան Սարատովի պետական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Չումաչենկոյին:

Հանդիպմանը ներկա էր Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:

 

Երևանի պետական համալսարանը պայմանագրեր և համաձայնագրեր ունի աշխարհի շուրջ 50 երկրների 200 համալսարանների, հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ:

 

Շնորհիվ այդ համագործակցությունների՝ իրականացվում են համալսարանի դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի կազմակերպում, գիտական և ուսումնական համատեղ միջոցառումների, սեմինարների, աշխատանքային հանդիպումների, գիտաժողովների և գիտակրթական ցուցահանդեսների անցկացում, գրականության փոխանակում:



Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան համալսարանների գործունեությանը, խոսեցին կրթության ոլորտում առկա խնդիրների մասին:

 

ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը հյուրին ներկայացրեց ԵՊՀ Ճշգրիտ  և բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ ֆակուլտետների պատմությունը, գործունեությունը, ձեռքբերումները, ինչպես նաև ընդգծեց համալսարանում առկա խնդիրները:

 

Սարատովի պետական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Չումաչենկոն կարևորեց համալսարանների միջև դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի կազմակերպումը և նշեց, որ համագործակցությունը զարգացնելը հույժ կարևոր և առաջնային է:

Տեղեկացնենք, որ ԵՊՀ-ի և Ն. Գ. Չերնիշեվսկու անվան Սարատովի պետական համալսարանի միջև կնքված պայմանագրի արդյունքում վերոնշյալ համալսարանից ԵՊՀ-ում սովորում է 9 ուսանող:


Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ԼՈՒԻՍՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր հյուրընկալվեցին ՀՀ-ում Իտալիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն և Լուիսս համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Մարկետտին:
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է Խաղաղության և հանդուրժողականության միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ ի դեմս նախագահ պարոն Ահմադ Ալջարուանի, և ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն.Գ. պարոն Մուհամմադ ԱլԶաաբիին: