24.01.2019 | 
Քաղաքականություն
ՀՀ-ՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԵՊՀ ՀՈՒՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ
ՀՀ-ՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԵՊՀ ՀՈՒՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի աշխատանքներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանը և Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և ԵՊՀ հունագիտության կենտրոնի ղեկավար Լևոն Հակոբյանը:    

 

ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան իր ուրախությունը հայտնեց, որ համալսարանում շարունակում են իրականցվել հունարենի դասավանդման ծրագրեր. «Ինչպես նշել ենք նախկինում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, մենք միշտ պատրաստ ենք ամեն կերպ օժանդակել և աջակցել հունարենի ու հունական մշակույթի տարածման միջոցառումների կազմակերպմանը: Ուրախ ենք, որ համալսարանում գործում է Հունագիտության կենտրոնը»:

 

 

ԵՊՀ ռեկտորն իր հերթին վստահեցրեց, որ համալսարանը նույնպես պատրաստակամ է այդ գործընթացը կազմակերպելու համար միջոցներ ձեռնարկել. «Մենք  անհրաժեշտ նոր սարքավորումների և այլ իրերի ձեռքբերմանն ուղղված քայլեր կձեռնարկենք ու կօգնենք բոլոր հարցերում»:

 

Կողմերն այնուհետև քննարկեցին, թե ինչ բնույթի միջոցառումներ կարող են իրականացնել հետագայում և պայմանավորվեցին կազմակերպել հունարենի  ֆակուլտատիվ պարապմունքներ տարբեր ֆակուլտետների ուսանողների համար:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ հունագիտության կենտրոնի ղեկավար Լևոն Հակոբյանն ասաց, որ համագործակցությունը դեսպանատան հետ շատ արդյունավետ է. «Նրանց կողմից պարբերաբար աջակցություն ենք ստանում, ինչը շատ ողջունելի է»:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային երեք հարցով տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որն անցկացվել է հարցման կարգով:
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է. ԵՊՀ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱԽՏՎԵԼ
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հետ կապված այսօր հնչել է կարծիք, որ Հոգաբարձուների խորհրդի գումարվող նիստը խախտում է ԵՊՀ կանոնադրությունը՝ հակասելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ հոդվածի 2-րդ կետին։