02.04.2019 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՄԵՆՈՒԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ
ԵՊՀ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՄԵՆՈՒԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ
ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:

Մենուա Սողոմոնյանն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2004-2007 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 2007 թ. պաշտպանել է «Հայ-բրիտանական հարաբերությունները 1991-2000 թթ.» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը 2007 - 2008 թթ. որպես դասախոս  աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի պատմության ամբիոնում, իսկ 2008 -2015 թթ. եղել է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասիստենտ: 2008 -2011 թթ. աշխատել է որպես Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2011 թ.-ից եղել է ԵՊՀ գիտական քարտուղարը:

Մենուա Սողոմոնյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է միջազգային քաղաքականության և միջազգային անվտանգության տեսություններն ու արտաքին քաղաքական որոշումների կայացման գործընթացներն ու պայմանները:

 

Տեղեկացնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը 2019 թ. ապրիլի 1-ից, իր դիմումի համաձայն, ազատվել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնից: Այսուհետ նա ԵՊՀ-ում իրականացնելու է գիտամանկավարժական գործունեություն:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է. ԵՊՀ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱԽՏՎԵԼ
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հետ կապված այսօր հնչել է կարծիք, որ Հոգաբարձուների խորհրդի գումարվող նիստը խախտում է ԵՊՀ կանոնադրությունը՝ հակասելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ հոդվածի 2-րդ կետին։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն այսօր հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ հայտնելով իր դիրքորոշումը՝ կապված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից կենտրոնի լուծարման վերաբերյալ քննարկումների հետ: