15.09.2022 | 
Կրթություն
ՄԻՇԵԼ ՎԻՎԻՈՐԿԱՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
ՄԻՇԵԼ ՎԻՎԻՈՐԿԱՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
Ֆրանսիացի սոցիոլոգ Միշել Վիվիորկան դասախոսություն կարդաց ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում։

«Հակամարտություններ և բռնություններ ժամանակակից հասարակության մեջ» խորագրով դասախոսության ընթացքում հայտնի սոցիոլոգը ներկայացրեց հիշյալ երկու հասկացությունները և փաստեց, որ դրանք առնչակից չեն:

 

Մեզ հետ զրույցում Միշել Վիվիորկան խոսեց իր տպավորությունների մասին՝ ասելով․ «Երևանի պետական համալսարանում դասախոսություն կարդալուց մեծ բավականություն ստացա: Կարծում եմ՝ հենց այստեղ է ամենաակտիվ և հագեցած համալսարանական կյանքը: Հետաքրքիր և բովանդակալից հանդիպումներ ունեցա ուսանողների, գիտաշխատողների հետ»:

 

 

Ականավոր սոցիոլոգի աշխատությունների հիմքում անհանդուրժողականության դեմ պայքարի գաղափարն է: Անդրադառնալով իր առաջարկած մոտեցումներին՝ Մ. Վիվիորկան ընդգծեց. «Անհանդուրժողականության դեմ պայքարելը սոցիոլոգի ամենօրյա դժվարագույն աշխատանքն է: Ես կարևորում եմ սոցիոլոգիայի ոլորտում վերոնշյալ թեմայով հետազոտությունները, որոնք, ըստ իս, կարող են բարելավել հասարակության ներկայիս սոցիալական վիճակը»:

 

 

Արձանագրենք, որ Մ․ Վիվիորկայի աշխատությունները միտված են նրա առաջ քաշած ընդհանրական մոտեցումներն ընթերցողներին փոխանցելուն:

 

 

Զրուցել ենք նաև սոցիոլոգիայի ֆակուլտետի ասիստենտ, ս.գ.թ. Արամ Վարտիկյանի հետ, որը մատնանշեց․ «Մեր կարևորագույն նպատակներից է Հայաստանում սոցիոլոգիայի ոլորտի զարգացումը: Ուսանողների համար բացառիկ հնարավորություն է մեծանուն սոցիոլոգին լսելը և թեմայի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը նրա հետ քննարկելը»:

 

 

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Արմինե Ղալամդարյանը, խոսելով դասախոսության թեմայի արդիականությունից, ասաց. «Կարծում եմ՝ Միշել Վիվիորկայի առաջարկած հետաքրքիր մոտեցումներն ու տեսակետները սոցիոլոգների և հասարակագետների համար ուսումնասիրությունների, վերլուծությունների տեսական հիմք կարող են լինել»:

 

 

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Սուրեն Մուրադյանը, խոսելով դասախոսությունից ստացած տպավորություններից, նշեց․ «Միջազգային հեղինակություն ունեցող սոցիոլոգի դասախոսության ժամանակ քննարկված տեսությունները նորություն էին ինձ համար: Դրանք բավականին հետաքրքիր ու կիրառական են. ինչ-որ առումով փոխվեց նաև աշխարհընկալումս»:

 

 

Հավելենք, որ դասախոսությունը զուգահեռաբար թարգմանվում էր ֆրանսերենից հայերեն։

 

 

Այլ նորություններ
ՍՈՖԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում օգոստոսի 30-ին մեկնարկած մոդուլային առարկայի շրջանակում Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան Սոֆիայի համալսարանի գենետիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ս․ Գ․ Դիմովը կարդաց դասախոսություն՝ «Սննդի մանրէաբանություն. սննդի որակի վերահսկողության նորագույն մեթոդներ» թեմայով:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։