23.11.2017 | 
Ուսանողական
ԵՊՀ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԸ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ
ԵՊՀ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԸ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ
ԵՊՀ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը կղեկավարի Ապրիլյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Գևորգ Մանուկյանը:

Այսօր՝ ակումբի անդամների հետ կայացած հանդիպման ժամանակ, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն ակումբականներին ներկայացրեց նոր ղեկավարին՝ հույս հայտնելով, որ ակումբի հետագա գործունեությունը ճիշտ և համակարգված կկազմակերպվի:

 

Հանդիպման ընթացքում պատվոգրերով խրախուսվեցին Մարտական պատրաստության ակումբի նախկին նախագահ Մհեր Օթարյանը և փոխնախագահ Լիպարիտ Ղազարյանը, շնորհակալագրերի արժանացան ակումբի աշխատանքների կազմակերպիչ Մելինե Գևորգյանը և ջոկերի հրամանատարները:

 

 

Նշենք, որ Գևորգ Մանուկյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է: Մասնակցել է ապրիլյան լայնամասշտաբ մարտական գործողություններին և  խոցել հակառակորդի ուղղաթիռը: «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր է, պարգևատրվել է ՀՀ «Արիության» մեդալով:

Այլ նորություններ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇԱԿԵՑԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ
Ծաղկաձորի ԵՊՀ «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում նոյեմբերի 30-ին մեկնարկեց «ԵՊՀ ուսանողների զարգացման ծրագիր-3»-ը:
ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ .  ՄԵԿՆԱՐԿԵՑ  ԲԱՆԱՎԵՃԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
«Արցախյան հարցում ստատուս քվոյի պահպանումը երկարաժամկետ հեռանկարում բխում է ՀՀ շահերից» թեմայի մասին այսօր իրենց տեսակետը ներկայացրին ապագա միջազգայնագետները: