19.12.2017 | 
Հասարակություն
ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոս Սերոբ Սուջյանի հետ:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին նաև կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը և ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը:

 

Հանդիպման ընթացքում Սերոբ Սուջյանն ուսանողներին ներկայացրեց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում կազմակերպվող մեկամյա սպայական դասընթացներում 2018 թ.-ի ամառային զորակոչին ենթակա ԵՊՀ շրջանավարտներին ընդգրկելու համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները:

 

Մասնավորապես բանախոսը փաստեց, որ յուրաքանչյուր ուսանող բուհն ավարտելուց հետո հնարավորություն ունի պայմանագիր կնքելու ՀՀ պաշտպանության նախարարության հետ, որի շրջանակում իր նախընտրած մասնագիտությամբ մեկ  տարի կսովորի կա՛մ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական, կա՛մ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում, այնուհետև կստանա սպայական առաջին կոչումը և արդեն որպես սպա՝ երկու տարի կծառայի ՀՀ զինված ուժերում:

 

«Հիմնական մասնագիտություններն են՝ հրետանավոր, հակաօդային պաշտպանության մասնագետ, տանկիստ և հրաձգային դասակի հրամանատար: Ովքեր ցանկություն ունեն, նրանք կարող են դիմել տարածքային զինվորական կոմիսարիատ, հաշվառվել մինչև ուսումնական տարվա ավարտը: Տարին ավարտվելուց հետո արդեն ուշ է լինելու»,- իր խոսքում ասաց Սերոբ Սուջյանը:

 

 

Մասնագետը նշեց, որ ապագա զինվորներն անպայման կանցնեն նաև բժշկական հետազոտություն, և եթե չլինեն առողջական այնպիսի խնդիրներ, որոնք կազատեն որպես սպա ծառայելու իրավունքից, ապա պայմանագիրը կնքելու համար խոչընդոտներ չեն լինի:

 

Սերոբ Սուջյանը հանդիպման ընթացքում պատասխանեց նաև ուսանողների հարցերին:

 

Ուսանողներից մեկի հարցին, թե մեկ տարի ռազմական համալսարանում անցկացրած ժամանակահատվածը համարվում է ծառայություն, թե ոչ, Սերոբ Սուջյանը պատասխանեց, որ այդ ժամանակահատվածը համարվում է ուսումնառություն, և եթե դրանից հետո ուսանողը հրաժարվի որպես սպա ծառայել, ապա որպես ժամկետային ծառայող, միևնույնն է, պետք է երկու տարի ծառայի:

Այլ նորություններ
«ՍՈՑՔԵՄՓ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՉԿՈՖԵՐԱՆՍՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն արդեն 4-րդ տարին է, ինչ նախաձեռնում է «ՍոցՔեմփ» սոցիալական ոչ ֆորմալ կոնֆերանսը կամ, ինչպես կազմակերպիչներն են ասում, չկոնֆերանսը: Այն մասնագիտական հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր ունեն վերլուծական ասելիք՝ կապված հասարակական տարբեր խնդիրների ու դրանց լուծման ուղիների հետ: Հունիսի 30-ին տեղի ունենալիք միջոցառման մասին զրուցել ենք Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ Տաթևիկ Կարապետյանի հետ:
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍՈՒՆԱԿ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ».ԳԵՐՄԱՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏ
ԵՊՀ լրագրող Անի Պողոսյանը Գերմանիայի Բունդեսթագում մասնակցել է IPS (Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ) ծրագրի կրթաթոշակակիրների համար կազմակերպված հանդիպմանը: