12.05.2019 | 
Հասարակություն
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ՝ «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ՝ «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Մայիսի 11-ին Երևանում անցկացվեց «Ազգային գեղեցկության մրցույթ», որի հաղթող ճանաչվեց 19-ամյա Հայկուհի Մաթևոսյանը: Հայկուհին Երևանից է, սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։

Նա 10 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ պարով և հաճախել է երաժշտական դպրոց։ Իր տաղանդներից մեկը համարում է դերասանական արվեստը: Կարծում է, որ ունի տարբերվող արտաքին։


Ավելի վաղ նա ասել է, որ եթե հաղթի այս մրցույթում, ապա բարեգործությամբ կզբաղվի։


Նշենք, որ գեղեցկության մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 400 գեղեցկուհի, որոնցից ընդամենը 20-ն էին մրցույթին մասնակցելու իրավունք ստացել։

 

Պատրաստեց Անգին Խաչատրյանը

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ, ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվեց «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները, առկա մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները բարձրագույն կրթության զարգացման ռազմավարությունում» թեմայով քննարկում:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵԱՏՄ ՀՆԳԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵԱՏՄ հնգամյակին նվիրված միջոցառում, որի բանախոսն էր ԵԱՏՄ հանձնաժողովի ինտեգրացիայի և զարգացման հարցերով վարչության պետի տեղակալ Գոհար Բարսեղյանը։