04.10.2019 | 
Ուսանողական
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂԻ ԲԱՆԱՎՈՐ ՓՈՒԼԸ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂԻ ԲԱՆԱՎՈՐ ՓՈՒԼԸ
Այսօր մեկնարկել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական (IRZ) հիմնադրամի կազմակերպած չորրորդ միջբուհական դատախաղի բանավոր փուլը:

Դատախաղի բանավոր փուլ են անցել Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-1», «ԵՊՀ-2», Գավառի պետական համալսարանի «Աժդահակ», Արցախի պետական համալսարանի «Արցախ» և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» ու «Ֆեմիդա» թիմերը:



Դատախաղի ժյուրիի կազմում էին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հայտնի փաստաբան և նոտար Էրիխ Յոսթերը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը և փաստաբան Արմինե Ֆանյանը:



Թիմերը մրցելու են և՛ որպես պաշտպանական կողմ, և՛ որպես մեղադրական կողմ, իսկ հոկտեմբերի 6-ին տեղի է ունենալու եզրափակիչ փուլը: 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: