10.01.2019 | 
Գիտություն
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՌԱԴԻՈԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ՏԻԵԶԵՐՔԻ ԽՈՐՔԻՑ
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՌԱԴԻՈԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ՏԻԵԶԵՐՔԻ ԽՈՐՔԻՑ
Աստղագետները բացահայտել են առեղծվածային ազդանշանների մանրամասներ, որոնք արձանագրվել են Կանադայում:

Ռադիոալիքների բռնկումների ճշգրիտ բնույթն ու ծագումը դեռևս անհայտ են:

 

Արագ ռադիո-բռնկումները (FRBs) ռադիոալիքների կարճ առկայծումներ են, որոնք տիեզերքում անհայտ տեղորոշում ունեն: Գիտնականներն արձանագրել են երկրորդ կրկնվող բռնկումները: 13 արագ ռադիո-բռնկումները և 6 կրկնվողները, ենթադրվում է,  եկել են մոտավորապես 1,5 միլիոն լուսային տարի հեռու գտնվող նույն աղբյուրից:

 

«Իմանալով երկրորդի մասին՝ ենթադրվում է, որ այնտեղ կարող են ավելի շատ լինել,- ասում է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի աստղագետ Ինգրիդ Սթեյրսը:- Եթե կրկնություններն ավելի շատ լինեն, և ավելի շատ աղբյուրներ հասանելի լինեն ուսումնասիրության համար, ապա մենք կկարողանանք հասկանալ տիեզերական այդ հանելուկը. որտեղից են դրանք, և որն է դրանց առաջացման պատճառը»:

 

 

«CHIME» (Canadian Hydrogen Intensity Mapping Experiment) աստղադիտարանը, որտեղ հայտնաբերել են արագ ռադիո-բռնկումները, գտնվում է Բրիտանական Կոլումբիայի Օկանագան հովտում: Այն բաղկացած է 100 մետր երկարություն ունեցող կիսագլանաձև ալեհավաքներից, որոնք ամեն օր սկանավորում են ամբողջ հյուսիսային երկինքը:

 

Հետազոտությունը հրապարակվել է «Nature» ամսագրում:

 

«Մենք հայտնաբերել ենք, որ երկրորդ կրկնվողը և դրա հատկությունները շատ նման են առաջին կրկնվողին,- ասել է Կանադայի Մքգիլ համալսարանի գիտնական Շրիհարշ Թենդուլկարը,- այն ավելի շատ տեղեկություն է մեզ տալիս կրկնվողների հատկությունների մասին՝ որպես պոպուլյացիա»:

 

Փաստը, որը «CHIME»-ի սարքավորումը գտել է երկրորդ կրկնվող արագ ռադիո-բռնկումը, գիտնականների մոտ առաջացրել է թեզիս, թե ապագայում կրկնվող բռնկումների աղբյուրների պոպուլյացիան կհայտնաբերվի:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
Ի՞ՆՉ ՁԱՅՆԵՐ ԵՆ ԱՐՁԱԿՈՒՄ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Բոլորս էլ գիտենք, որ տիեզերքն անսահման մեծ տարածություն է: Այն հարուստ է շատ մոլորակներով, գալակտիկաներով ու խմբավորումներով, որոնք հաշվելն անհնար է։ Ոմանց տիեզերքն ապշեցնում է, ոմանց հիացնում, իսկ ոմանց էլ՝ վախեցնում, քանի որ միայն բացահայտված գալակտիկաների թիվն անցնում է 500 միլիարդից։ Հետաքրքիր է այն, որ գրեթե բոլոր տիեզերական մարմինները կարող են արձակել իրենց յուրահատուկ, անկրկնելի ձայները, և հետազոտողներին հաջողվել է ձայնագրել դրանցից մի քանիսը։ Նրանց շնորհիվ մենք կարող ենք լսել, թե ինչ ձայներ են արձակում արևը, Սև անցքերը կամ մեր Երկիր մոլորակը։
ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԹՌՉՈՒՆՅԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԵՆՍԱՔԻՄԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ԵՊՀ դոկտորներ Ա. Թռչունյանի և Կ. Թռչունյանի հեղինակած «Վերանայված խմորում. ինչպե՞ս են միկրոօրգանիզմները գոյատևում էներգիայի սահմանափակման պայմաններում» վերնագրով տեսակետային հոդվածը տպագրվել է հեղինակավոր «Trends in Biochemical Sciences» 15.678 ազդեցության գործակից ունեցող ամսագրում: