05.05.2016 | 
Ուսանողական
ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ պատրաստվել է տեսանյութ՝ նվիրված ԼՂ հիմնախնդրին:

Տեսանյութի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ԼՂ հիմնախնդրի և դրա հնարավոր լուծման տարբերակների վրա:

 

Տեսանյութում ուսանողները պատասխանում են առաջադրված հարցերին՝ դրանք փաստարկելով իրավական և պատմական ապացույցներով: Ներկայացնելով պատմական անցյալը՝ ուսանողները հիշատակում են Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Դիոն Կասսիոսի և այլ հեղինակների աշխատությունները, որոնց մեջ հստակորեն նշված է, որ Արցախը եղել է Հայաստանի անքակտելի մասը:

 

Այնուհետև ուսանողները ներկայացնում են, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղը մտել Սովետական Ադրբեջանի կազմի մեջ և այդ ընթացքում մշտապես ենթարկվել հալածանքների և բռնությունների:

 

Իսկ 1991 թ.-ի սեպտեմբերի 2-ի նշանակալի իրադարձությունը՝ Լեռնային Ղարաբաղի անկախացման հայտարարությունը, ուսանողները համարում են որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք՝ վկայակոչելով ՄԱԿ-ի կանոնադրության առաջին գլխի հոդված 1-ի 2-րդ կետը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 1960 թ.-ին ընդունած N1514 որոշումը, Կոսովոյի դեպքի առնչությամբ Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքները և ազգերի ինքնորոշման բազմաթիվ ներկայիս օրինակներ:

 

Ուսանողները կոչ են անում դադարեցնել ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ և սահմանել, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ընդունման և միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հիման վրա:

 

Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների պատրաստած տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը:
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է». ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ԿԵՐՊԱՐՈՒՄ ՄԱՆԵ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ Է
21-ամյա Մանե Ծատուրյանն այն համալսարանականներից է, որի նպատակասլաց կերպարը, անկասկած, օրինակ կարող է ծառայել յուրաքանչյուր երիտասարդի համար: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Մանեն արդեն իսկ լուրջ ձեռքբերումներ ունի թե՛ ուսման մեջ, թե՛ կարիերայի ստեղծման գործընթացում, թե՛ հասարակական ոլորտում: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրանտը փայլուն ուսանող է, որն ապրում է ներհամալսարանական և հասարակական ակտիվ կյանքով: Դեռևս 1-ին կուրսից նա եղել է ՈՒԽ անդամ, կազմակերպել ու մասնակցել ուսանողական միջոցառումների՝ չմոռանալով կրթության ու առաջադիմության մասին: Մանեն նաև անվճար է սովորում և ստանում «Ջոն Կիրակոսյանի անվան» կրթաթոշակ: