04.11.2010 | 
Կրթություն
ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԸ ՆՇՈՒՄ ԷԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ
ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԸ ՆՇՈՒՄ ԷԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ
ԵՊՀ-ում նշում էին Սոցիալական աշխատողի օրը:

Այդ կապակցությամբ համալսարանում Սոցիոլոգիայի ֆակուլտետը եւ «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիան համատեղ կազմակերպել էին կլոր սեղան-քննարկում` նվիրված մասնագիտության հիմնահարցերին: Սոցաշխատողի օրը երկու տարի է, ինչ պաշտոնապես նշվում է. ՀՀ Կառավարության համապատասխան որոշումն ընդունվել է 2009 թվականի հունվարի 22-ին: Այս ինստիտուտը մեր երկրում ներդրվել է աղքատության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու եւ սոցիալական բարեփոխումներ կատարելու համար:

 

«Նրանք իրենց աշխատանքով փորձում են մեղմել մեր բնակչության սոցիալական վիճակը, աշխատում են սոցիալապես խոցելի խմբերի հետ եւ իրենց մեծ ներդրումն ունեն մեր պետականության կայացման գործում»,- շնորհավորելով բոլորին մասնագիտական տոնի առթիվ` նշեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը: Նա ավելացրեց նաեւ, որ սա կդառնա գեղեցիկ ավանդույթ, եւ մյուս տարի անպայման մեծ շուքով կնշվի այս օրը: Կլոր սեղանին մասնակցում էին հասարակական եւ պետական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ովքեր անմիջական առնչություն ունեն այդ ոլորտի հետ:

 

Կազմակերպիչները հուսով են, որ քննարկման միջոցով կգտնեն այն ճանապարհը, որով Հայաստանում պետք է զարգանա «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, շնորհավորելով սոցաշխատողներին, նշեց. «Ցանկանում եմ, որ մարդիկ լինեն հոգատար, համբերատար եւ գթասիրտ` չնայած մեր առջեւ ծառացած բազմաթիվ չլուծված խնդիրներին: Ինձ համար մեծ պատիվ է կլոր սեղանի շուրջ զրուցել բոլոր այն հարցերի մասին, որոնք այսօր առկա են մեր երկրում: Պետք է խոստովանեմ, որ մեր երկրում սոցիալական աշխատողի ինստիտուտը դեռ կայացած չէ: Հույս ունեմ, որ այսպիսի հանդիպումներով կարող ենք աջակցել դրա կայացմանը»: Հավաքվածների ուշադրության կենտրոնում էին մասնագետների շահերի պաշտպանության, սոցաշխատողների պատրաստման ու վերապատրաստման, ինչպես նաեւ կրթական եւ գործնական դաշտերում ներկայացվող պահանջների անհամապատասխանության խնդիրները: Նշենք, որ այդ հարցերի քննարկմանը մասնակցում էին նաեւ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: