11.05.2017 | 
Մշակույթ
ԵՊՀ-ԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՇՈՒՆՉ ԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՇՈՒՆՉ ԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Մայիսի 11-ին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «PR պրակտիկում» առարկայի շրջանակներում համալսարանական մի խումբ ուսանողներ նախաձեռնել էին «Ազգային դիմագիծ» խորագրով միջոցառումը:

Միջոցառման ընթացքում անցկացվեց ազգային տարազի ցուցադրություն և ներկայացվեց «Ջանգյուլում» տոնը՝ ազգային երգի, պարի ու խաղի միջոցով: Այն  իրականացվել էր «Տերյան» մշակութային կենտրոնի, «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի և ԵՊՀ ուսանողական խորհրդի աջակցությամբ: 

 

Կազմակերպիչների խոսքերով՝ միջոցառման գլխավոր նպատակը ուսանողների շրջանում ազգայինը ճանաչելու մակարդակը բարձրացնելն էր, ինչպես նաև ազգային տոների և տարազի նկատմամբ սեր սերմանելը:

 

«Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը նշեց, որ ոգևորությամբ է ընդունել համագործակցության առաջարկը: Նա փաստեց, որ միջոցառման ընթացքում ցուցադրվել է իրենց հագուստների միայն մի փոքր հատվածը՝ ավելի քան 200-ից ընդամենը 12 տեսակ, քանի որ միաժամանակ տարբեր վայրերում նրանք մասնակցում են ցուցադրությունների:

 

Այնուհետև Լիլիթ Մելիքյանը խոսեց տարազի և նրա առանձին բաղադրիչների նշանակությունից: Միջոցառման ընթացքում ազգային երգով ու պարով, խաղերով հանդես եկավ «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը: Խմբի կատարումներին միացել էր նաև հանդիսատեսը, և միասին տոնում էին «Ջանգյուլում»-ը:

Տեղեկացնենք նաև, որ կազմակերպիչները կրում էին «Տերյան» մշակութային կենտրոնի կողմից պատրաստված թիկնոցները:

 

Այլ նորություններ
«ԵՎԱ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Հոկտեմբերի 18-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Եվա» ֆիլմի ցուցադրությունը:
ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
Հոկտեմբերի 3-8-ը Վիեննայի Հայ Առաքելական և կաթոլիկ համայնքներում ներկայացվեցին ԵՊՀ-ի վերջին տարիների հրատարակությունները: