19.09.2018 | 
Հասարակություն
ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Այսօր ԵՊՀ ռեկտորը հյուրընկալել էր Կալիֆորնիայի համալսարանի կանցլեր Ջեն Բլոկին և պրոֆեսոր Էրիկ Իսրայելյանին:

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

 

Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտորը հյուրերին ներկայացրեց համալսարանի կառուցվածքը, գործունեության ոլորտները, իրականացվող աշխատանքները, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակները:

 

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովն էլ խոսեց այն ծրագրերի մասին, որոնք կազմակերպվում են օտարերկրյա ուսանողների և սփյուռքահայ երիտասարդների համար:

 

Ջեն Բլոկը և Էրիկ Իսրայելյանը նշեցին, որ շատ ուրախ կլինեն համագործակցություն հաստատել ԵՊՀ-ի հետ՝ հայագիտական ուսումնասիրություններ իրականացնելու համար. «Մենք ցանկանում ենք կանոնակարգված փոխհամագործակցություն սկսել Հայաստանի գիտակրթական այս կենտրոնի հետ՝  համատեղ հետազոտություններ և այլ միջոցառումներ կազմակերպելու համար»:

 

ԵՊՀ ռեկտորը և Մհեր Հովհաննիսյանը հյուրերին պատմեցին Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գործունեության մասին, ծանոթացրին հրատարակած աշխատանքների հետ և խոսեցին աշխարհում գործող  հայագիտական կենտրոնների մասին:

 

Հանդիպման ավարտին երկու համալսարանների ներկայացուցիչները փաստեցին, որ հանդիպումը բավականին օգտակար էր, ինչպես նաև պատրաստ են համագործակցել միմյանց հետ:

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
50 ՏԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. «ԱՅՍՏԵՂ՝ ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՆԸ, ԵՍ ԱՊՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ, ԹԱԽԾՈՒՄ ՈՒ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ»
ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանը 50 տարի է, ինչ աշխատում է ԵՊՀ-ում: Կյանքի լավագույն տարիները համալսարանում անցկացրած տիկին Նելլին մեզ հետ զրույցում սիրով պատմեց հենց այդ տարիների մասին:
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Հոկտեմբերի 8-ին «Hraparak.am»-ում «ՍԿԱՆԴԱԼ ԵՊՀ-ՈՒՄ. ՆՈՐ «ՍԱՇԻ՞Կ» Է ՀԱՅՏՆՎԵԼ» վերնագրով հոդված է հրապարակվել, որում առկա մեղադրանքներին անդրադարձել է Մարատ Գրիգորյանը: