03.12.2018 | 
Ուսանողական
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇԱԿԵՑԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇԱԿԵՑԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ
Ծաղկաձորի ԵՊՀ «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում նոյեմբերի 30-ին մեկնարկեց «ԵՊՀ ուսանողների զարգացման ծրագիր-3»-ը:

Այս տարի այն նոր ձևաչափով էր իրականացվում: Եռօրյա դասընթացների մասնակիցները   քննարկել են ԵՊՀ հիմնախնդիրները,  զարգացրել  նորարարական մտածողությունը, որից հետո ներկայացրել համալսարանական խնդիրներին ուղղված նոր ծրագրերը:

Հիշեցնենք, որ երեք տարի անընդմեջ ԵՊՀ ՈՒԽ-ն իրականացնում է  «ԵՊՀ ուսանողների զարգացման ծրագիրը»: Այս տարի ծրագրին մասնակցում է  շուրջ 60 ուսանող: «Զարգացում» դպրոցի նպատակն է հնարավորություն տալ ուսանողներին ոչ ֆորմալ կրթության մեթոդներով ձեռք բերելու նոր հմտություններ և կարողություններ:

 

Մեզ հետ զրույցում  դպրոցի հիմնադիր, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Խաչիկ Աբաջյանը նշեց, որ ծրագիրը զարգացնում է ուսանողների մտածողությունը, հարստացնում նորարական գաղափարներով: 

 

Ծրագրերը կազմելու համար ձևավորվել են աշխատանքային խմբեր. «Նոր ծրագրերն այժմ քննարկման փուլում են, որոնք նախատեսվում է իրականացնել հաջորդ կիսամյակում»,- ասաց Խաչիկը:

 

Նա նշեց, որ այս տարի «ԵՊՀ ուսանողների զարգացման ծրագիր 3»-ի մասնակիցների շարքում էին  նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները: 

 

Խոսելով ծրագրի արդյունավետության մասին՝ Խաչիկը փաստեց, որ այն արդարացնում է սպասելիքները. «Մշակվել և կյանքի են կոչվել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Ուսանողական բանավեճն» ու «Հաջողության նախագիծը»:

 

Նա վստահեցրեց, որ կան բազում ծրագրեր, որոնք ևս պետք է իրականացվեն:

 

Անգին Խաչատրյան

 

 

 

Այլ նորություններ
ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ Ա.ՊՈՒՇԿԻՆԻ 220-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետն այսօր կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի 220-ամյակին։
«ԹՈՂ ՍԱ ԼԻՆԻ ԱՄԵՆԱՓՈՔՐԸ, ԻՆՉԸ ԵՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ՝ ՈՒԺԱՅԻՆ ՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ
ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի օրը՝ մայիսի 16-ին, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրայի ուսանող Կամո Եղոյանն ուժային վարժությամբ նոր ռեկորդ է սահմանել՝ այն նվիրելով Մայր բուհի հիմնադրման 100-ամյակին: