21.06.2019 | 
Հասարակություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԵՈՒԼ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԵՈՒԼ
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, ԵՊՀ-ում կորեերենի աշխատանքները համակարգող Արթուր Իսրայելյանը հունիսի 16-21-ը «Կորեա հիմնադրամ»-ի հրավերով այցելել է Սեուլ և մասնակցել «Հաջորդ սերնդի առաջնորդներ» ծրագրին («KF Russian Next-Generation Leaders Program»):

Մեզ հետ զրույցում Արթուր Իսրայելյանն ասաց, որ «Կորեա հիմնադրամ»-ն իրականացնում է տարբեր ծրագրեր՝ հաստատելու և խթանելու միջազգային ջանքերը՝ ուղղված այն երիտասարդ առաջնորդների փոխանակման ծրագրերի ամրապնդմանը, որոնք ապագայում մեծ դերակատարություն կունենան:

 

Այցելության շրջանակում Արթուր Իսրայելյանը հանդիպել է «Կորեա հիմնադրամ»-ի նախագահ Սիհյուն Լիին և նրան փոխանցել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի նամակը՝ երկու կառույցների միջև հաստատված համագործակցության և ապագայում այն առավել արդյունավետ դարձնելու տեսլականի վերաբերյալ:

 

Արթուր Իսրայելյանն այցելել է Սեուլի կորեագիտության ակադեմիա, որտեղ կորեացի գործընկերների հետ քննարկել է համատեղ հետազոտական ծրագրեր իրականացնելու հեռանկարները. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ կորեացի մեր գործընկերներին հետաքրքրեց 100-ամյա ԵՊՀ-ի հետ համատեղ հետազոտական ծրագրեր իրականացնելու գաղափարը՝ հատկապես Կորեա-Իրան և Կորեա-Թուրքիա ու Արաբական աշխարհ թեմաների շրջանակում»:

 

 

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալն այցելել է նաև Սեուլի ազգային համալսարան, որը, նրա փոխանցմամբ, համարվում է ասիական տասը լավագույն համալսարաններից մեկը:

 

«Համալսարանում գործում է Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների ինստիտուտ («Institut for Russian, East European and Eurasian Studies»), որի ղեկավարությունն իր աջակցությունը հայտնեց հայագիտության, հայոց պատմության, հայկական հարցի վերաբերյալ հոդվածների տպագրության հարցում, ինչը, կարծում եմ, մեծ հնարավորություն է մեր մասնագետների և ուսանողների համար»,- մեզ հետ զրույցում փաստեց Արթուր Իսրայելյանը:

 

ԵՊՀ-ում կորեերենի աշխատանքները համակարգող Արթուր Իսրայելյանն իր այցելության շրջանակում եղել է նաև Հանկուկի միջազգային համալսարանում, ծանոթացել դասավանդման մեթոդներին և առանձնահատկություններին:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ՄԱՅՐԵՆԻՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՆՁՆԱԳԻՐԸ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ  ԵՎ «ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆԻ» ՍԱՆԵՐԸ  ՏՈՆՈՒՄ ԵՆ ՄԱՅՐԵՆԻԻ  ՕՐԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել Մայրենի լեզվի օրվան նվիրված «Մայրենի լեզու, Մայր ճեմարան, Մայր համալսարան» խորագիրը կրող միջոցառումը:
«ԱՅՍ ՕՐԸ ՀՐԱՇԱԼԻ ԱՌԻԹ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ, ՈՐ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱ՝ ԳՐԱԿԱՆ  ՀԱՅԵՐԵՆՈՎ, ԳԵՂԵՑԻԿ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ ԽՈՍԵԼԸ ՆՈՐԱՈՃ Է». ԱՅՍՕՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Մայրենի լեզվի միջազգային օրն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 1999 թվականի նոյեմբերին, և 2000 թվականից սկսած՝ փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում: