04.06.2018 | 
Ուսանողական
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Այսօր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Մանրէաբանական կենսատեխնոլոգիայի և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ներկայացումը, որի ընթացքում ուսանողները ծանոթացան գերժամանակակից վերջին սերնդի սարքավորումներին (անթթվածնային խցիկ, գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարան, փուլացայտերանգային մանրադիտակ, գազային և հեղուկ քրոմատագիրներ, լաբորատոր կենսառեակտոր և այլն), ինչպես նաև լաբորատորիայում իրականացվող աշխատանքներին:

ԵՊՀ կենսաքիմիայի և մանրէաբանության ամբիոնի դասախոս Կարեն Թռչունյանն ուսանողներին մանրամասն ծանոթացրեց գերժամանակակից վերջին սերնդի սարքավորումներին, որոնք անհրաժեշտ են մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև գիտելիքները գործնականում օգտագործելու  համար: «Ուսանողներն այդքան էլ տեղեկացված չեն, իսկ մանրակրկիտ ծանոթությունը կուղղորդի նրանց, որպեսզի ճիշտ կողմնորոշվեն»,- հավելեց նա: 

 

Այնուհետև ուսանողները ծանոթացան «Կիրառական մանրէաբանություն և նորարարական կենսատեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրին, որը ֆակուլտետի նոր ծրագրերից է: Կարեն Թռչունյանն ուսանողներին ներկայացրեց նաև այն առարկաները, որոնք կուսումնասիրեն  այդ ծրագրում: Դրանք են՝ Մանրէների կենսատեխնոլոգիա, Մանրէաբանության վերլուծական մեթոդներ, Կենսագործընթացների կառավարում, Կենսազանգված և կենսաէներգիա և այլն:
 

Թռչունյանը հավելեց, որ ապագայում նախատեսվում է անգլերենով դասընթացներ անցկացնել, որի արդյունքում մագիստրոսական ծրագիրն ավելի կզարգանա:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ՏՈՆԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ 7-րդ մասնաշենքի բակում ուսանողները տոնեցին Տեառնընդառաջը:
«ՈՒԳԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՆՊԱՍՏԵԼ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ». ՈԻԳԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը նոր նախագահ ունի: Այսուհետ կառույցի աշխատանքները համակարգելու է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Փանոսյանը: ՈՒԳԸ նոր նախագահի հետ զրուցել ենք նրա ծրագրային քայլերի, առաջիկա անելիքների ու սպասվելիք միջոցառումների մասին: