17.07.2017 | 
Կրթություն
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիսի 14-ին IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) տեղի ունեցավ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների սկսնակ ստարտափների և ստարտափ մշակույթի զարգացման միտումների մասին քննարկում:

IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) նախաձեռնած «ISTC Outthink University Startup Culture» խորագրով միջոցառման սկզբում ելույթ ունեցավ IBM կենտրոնի կրթական ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը, ով ներկայացրեց կենտրոնի կողմից մշակված և իրականացվող կրթական ծրագրերը, խոսեց կենտրոնի առաջիկա նախաձեռնությունների ու զարգացումների մասին: Նա ներկայացրեց նաև ԵՊՀ-ի և իրենց կենտրոնի համատեղ նոր մագիստրոսական ծրագիրը, որը կմեկնարկի 2017 թ.-ի սեպտեմբերից:

 

««Տվյալների գիտությունը բիզնեսում» անվանումը կրող մագիստրոսական այս ծրագիրը գործելու է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում, կունենա 1 տարի 6 ամիս տևողություն և բաց կլինի ՀՀ բոլոր ուսանողների համար՝ անկախ բուհից»,- պարզաբանեց Ռուզաննա Սաֆարյանը:

 

Այնուհետև ISTC ստարտափ մշակույթի մասին խոսեց ISTC բիզնեսի զարգացման մենեջեր Արեգ Գևորգյանը: Նա ներկայացրեց կենտրոնի ստարտափ ակսելերացիոն մոդելը և ուսանողանական ծրագրերի բնութագիրը:

 

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև «ISTC ակադեմիա» ուսումնական ծրագրի ավարտական միջոցառումը, որի ընթացքում ուսանողները ստացան իրենց ավարտական վկայականները:

 

Տեղեկացնենք, որ ծրագիրն անցկացվում է արդեն 4-րդ անգամ: 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու հնարավորություն էին ստացել 30 ուսանողներ ՀՀ տարբեր համալսարաններից: 4 ամիս շարունակ ուսանողները մասնակցել են դասընթացների 2 հիմնական ուղղությամբ՝ բիզնես և տեխնոլոգիա: Այնուհետև մասնակիցներից ձևավորվել են թիմեր, որոնք աշխատել են սեփական բիզնես նախագծերի վրա:

 

Միջոցառման ընթացքում՝ ավարտական ծրագրերի ներկայացումից հետո, ձեռներեց (Serial entrepreneur, BA consultant) և ռազմավարական խորհրդատու Չուս Լոզանը ներկայացրեց միջազգային փորձը՝ ստարտափ մշակույթի ձևավորման և էկոհամակարգի զարգացման տեսանկյունից: Հատուկ անդրադարձ արվեց ՀՀ-ում «Business Angel» ցանց ստեղծելուն և դրա հետ կապված հնարավորություններին:

 

Միջոցառման ավարտին հայտարարվեց նաև ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի և IBM ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ նախաձեռնած «ԵՊՀ ամառային ստարտափ մրցույթ-2017» (YSU Start-Up Challenge Summer-2017) մրցույթը, որի նպատակն է խթանել նորարարության և ձեռներեցության մշակույթի տարածմանը և օգնել ուսանողական թիմերին իրենց գաղափարներն ու նախագծերը իրականություն դարձնելու գործում:

 

Լավագույն երկու թիմերին հնարավորություն կընձեռվի ներգրավվել ISTC-ի ակսելերացիոն ծրագրում, անցնել ինտերնշիփեր, և կտրվեն այլ մրցանակներ:

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ԱԺ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի նախաձեռնությամբ մագիստրանտներն այցելեցին ՀՀ Ազգային ժողով: