06.05.2019 | 
Հասարակություն
ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ՝ ԿՈՒՐՍԵՐԻ ԱՎԱԳՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ՝ ԿՈՒՐՍԵՐԻ ԱՎԱԳՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՄԱՐ
Այսօր մեկնարկեց ԵՊՀ ավագների խորհրդի և Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից կազմակերպված «Իրազեկ ավագ» ծրագիրը:

Երկու փուլից բաղկացած դասընթացի առաջին՝ երևանյան փուլում ավագների համար անցկացվեց իրազեկման բնույթ կրող հանդիպում-քննարկումներ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի և Գիտական քաղաքականության վարչության պետ Իշխան Վարդանյանի հետ:

 

Հանդիպման ընթացքում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վ. Վարագյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակը ԵՊՀ-ում ավագների ինստիտուտի կայացումն ու զարգացումն  է:

 

«ԵՊՀ ուսումնական գործընթացներում մեծ է կուրսերի ավագների դերը: Եվ չնայած այն հանգամանքին, որ ԵՊՀ կուրսերի ավագներն ունեն ուղղորդող և խորհրդատվական կարևոր դեր ուսանողների համար, շատ հաճախ հենց իրենք ունեն իրազեկվածության պակաս»,- նշեց Վ. Վարագյանը՝ խորհուրդ տալով ուսանողներին օգտագործել  ծրագրի ընձեռած հնարավորություններն այդ բացը լրացնելու համար:

 

 

Ծրագրի երկրորդ բանախոսը՝ Գիտական քաղաքականության վարչության պետ Իշխան Վարդանյանը, մասնակիցներին ներկայացրեց վարչության աշխատանքներն ու գործունեությունը: Ծրագրի ընթացքում ակտիվ հարցուպատասխանի միջոցով ուսանողները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

 

Նշենք, որ «Իրազեկ ավագ» ծրագրի երևանյան փուլի դասընթացները կշարունակվեն ևս երկու օր, որոնց ընթացքում ուսանող ավագները հանդիպում-քննարկումներ կունենան մի շարք այլ համահամալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ:

Այլ նորություններ
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
ysu.am-ը սկսում է նոր շարք՝ ներկայացնելով ԵՊՀ-ում հյուրընկալված անվանի գործիչներին
ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՏԻՄ-ԵՐԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Ջրօգտագործման թույլատվությունների հայտերի վերաբերյալ ՏԻՄ-երին ծանուցելու մասին» քաղաքականության համառոտագրի նախագծի կլոր սեղան-քննարկում: