02.06.2017 | 
Քաղաքականություն
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ընդունեց չինական Նանկայի համալսարանի պատվիրակությանը:

Չինական պատվիրակության կազմում էին Նանկայի համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Ժու Գուանգլեյը, համալսարանի օտար լեզուների քոլեջի պրոֆեսոր Յան Գուադոնգը, շրջանավարտների բաժնի տնօրեն Զենգ Լիջիանը, ինչպես նաև ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլոնգը:

 

Չին գործընկերների հետ հանդիպմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանը, Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանը և ԵՊՀ չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի տնօրեն, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Արթուր Իսրայելյանը:

 

Հյուրերին ողջունեց և Մայր բուհի պատմության, ուսումնագիտական գործընթացների և նոր զարգացումների մասին պատմեց Արամ Սիմոնյանը:

 

«Մենք բաց ենք ցանկացած համագործակցության համար: Չինարեն լեզվի ու մշակույթի հանդեպ ԵՊՀ ուսանողների հետաքրքրվածությունը բավականին մեծ է: Վստահ եմ՝ բուհերի միջև կապերի հաստատումն ու զարգացումը փոխադարձ արդյունավետ կլինի»,- ասաց ռեկտորը:

 

Պրոռեկտոր Ժու Գուանգլեյն էլ իր հերթին ներկայացրեց Նանկայի համալսարանը, ֆակուլտետները, առավել զարգացած ուղղությունները, ինչպես նաև միջազգային համագործակցությունն արտասահմանյան այլ բուհերի հետ:

 

«Նանկայի համալսարանը չնայած Չինաստանի ամենախոշոր բուհը չէ, սակայն լավագույններից մեկն է և ունի հարուստ պատմություն: Խորհրդանշական է, որ մեր համալսարանը նույնպես շուտով կնշի իր 100-ամյակը: Կարծում եմ՝ դա լավ առիթ է  համագործակցություն ծավալելու և լավ գործընկերներ դառնալու համար»,- ասաց պրոֆեսորը:

 

Քննարկման ընթացքում բուհերի ղեկավարները նախնական համաձայնություն ձեռք բերեցին՝ մոտ ապագայում համագործակցության հուշագիր ստորագրել և փոխգործակցություն ծավալել առայժմ երեք ուղղություններով՝ ֆարմացիա, քաղաքագիտություն և կառավարում, մարդու իրավունքներ:

 

 

Հուշանվերներ փոխանակելուց հետո չինական պատվիրակության անդամներն այցելեցին նաև Չինարեն լեզվի և մշակույթի կենտրոն ու Ֆարմացիայի ինստիտուտ:

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵՑ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ Ուրալի դաշնային համալսարանի պատվիրակության հանդիպումը Մայր բուհի սոցիոլոգիայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, կենսաբանության ֆակուլտետների դեկանների հետ:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻՑ
Այսօր ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը հյուրընկալել էր Ազգերի բարեկամության ռուսաստանյան համալսարանի պատվիրակությանը: