20.05.2017 | 
Ուսանողական
ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԵՊՀ ՈՒԽ ԱՄՍԱԹԵՐԹԸ
ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԵՊՀ ՈՒԽ ԱՄՍԱԹԵՐԹԸ
Այսօր ԵՊՀ ՈՒԽ-ի նախագահության նիստի շրջանակում տեղի ունեցավ «Ալեք Մանուկյան 1» ամսաթերթի շնորհանդեսը:

ԵՊՀ ՈՒԽ հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերով հանձնաժողովի կողմից հրատարակված ամսաթերթը 2008 թ.-ին լույս տեսած (4 համար) նույնանուն թերթի վերահրատարակումն է, որը նպատակ ունի վերհանել ԵՊՀ ուսանողների առօրյա կյանքը, ուսումնական գործընթացին վերաբերող տարբեր հարցեր, ինչպես նաև տեղեկացնել ՈՒԽ-ի կազմակերպած միջոցառումների և աշխատանքների մասին: 

 

ՈՒԽ հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Մաթևոսյանը շնորհանդեսի ընթացքում ասաց, որ ամսաթերթը հարթակ կդառնա նաև ստեղծագործ ուսանողների համար: Նա նշեց նաև, որ ներքին սպառման համար նախատեսված ամսաթերթում կլինեն ինչպես տեղեկատվական բնույթի, այնպես էլ ուսանողներին հուզող խնդիրներին առնչվող նյութեր:

 

«Իհարկե հրապարակելու ենք նաև նյութեր, որոնք ուսանողներին կիրազեկեն իրենց իրավունքների մասին: Մեր կարծիքով՝ խնդիրների մասին բարձրաձայնելը դրանք լուծելու առաջնային քայլերից մեկն է»,- մեզ հետ զրույցում փաստեց Դավիթ Մաթևոսյանը:

 

 

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանն էլ շնորհակալություն հայտնեց ամսաթերթի գաղափարն իրականություն դարձնող թիմին և կոչ արեց բոլորին առաջարկություններով և դիտողություններով էլ ավելի կատարելագործել պաշտոնաթերթը:

 

Արմեն Խաչիկյանը շնորհանդեսի ավարտին տեղեկացրեց, որ ԵՊՀ ՈՒԽ-ն շուտով «YouTube»-ի իր պաշտոնական ալիքով նաև տեսանյութեր կհեռարձակի և ավելի զանգվածային ձևով կտարածի իր նյութերն ու տեղեկատվությունը:

 

Այլ նորություններ
«ԻՆՉՊԵՍ ԳՐԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ». ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում այսօր տեղի «Ինչպես գրել գիտական աշխատանք» խորագրով սեմինար-քննարկում:
ՁԻՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ ԵՊՀ-ԻՑ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԵՐԿՈՒ ԱՍՊԻՐԱՆՏ
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) և «PMI Science»-ի աջակցությամբ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում մարտի 12-ին տեղի է ունեցել Ասպիրանտների աջակցության ծրագրի մրցանակաբաշխություն: