03.07.2017 | 
Կրթություն
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Այսօր նորվեգական Բերգենի համալսարանի պրոֆեսոր Նիլս-Կորե Բիրկելանդը դասախոսություններ կարդաց ուսանողների համար:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի և Բերգենի համալսարանի երկարամյա համագործակցության շրջանակում ապագա կենսաբանները կրկին հնարավորություն ստացան ունկնդրելու կենսաբանության ոլորտում հայտնի պրոֆեսոր Նիլս-Կորե Բիրկելանդին:

 

Պրոֆեսորի դասախոսությունը նվիրված էր կյանքի ոչ նպաստավոր պայմաններում գոյատևող մանրէների խմբի՝ արքեների կենսաբազմազանությանը և հարմարվողական մեխանիզմներին:

 

«Մանրէների տվյալ խմբի ուսումնասիրությունը շատ կարևոր նշանակություն ունի ամբողջ աշխարհում: Այսպես կոչված, էքստրեմոֆիլ (ծայրահեղություն սիրող) եզակի այս մանրէները գոյատևում են կյանքի հետ անհամատեղելի այնպիսի պայմաններում, ինչպիսիք են սառցակալումը, բարձր ջերմաստիճանը, խիստ աղի միջավայրը և այլն՝ արտադրելով ֆերմենտներ, կեսաբանական ակտիվ նյութեր, որոնք իրենց ունակություններով գերազանցում են մինչ օրս հայտնի կենսաբանական բոլոր տարրերին: Այսօր դրանք մեծ նշանակություն ու արդիականություն ունեն, քանի որ ամբողջ աշխարհում մասնագետներն աշխատում են նոր հակաբիոտիկների բացահայտման ուղղությամբ»,- ներկայացնում է Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանը և հավելում, որ տվյալ ոլորտի հետազոտումը մասնագետներին թույլ է տալիս կյանքի հնարավոր սահմանները ճշտելու գործընթացում ընդլայնել իրենց պատկերացումները:

 

Հովիկ Փանոսյանն ընդգծեց նաև, որ Բերգենի համալսարանի, մասնավորապես Նիլս-Կորե Բիրկելանդի հետ համագործակցությունը բավականին ակտիվ է և արդյունավետ:

 

Ներկայումս Հայաստանը՝ ի դեմս ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի, հաջողությամբ ավարտել է դրամաշնորհային եռամյա մեր ծրագիրը, որի մեջ ընդգրկված էին Նորվեգիան, Չինաստանը, Վրաստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը:

 

«Արդյունքում մենք նոր եռամյա (2017-2019 թթ.) ծրագիր իրականացնելու հնարավորություն ստացանք: Սա, իսկապես, հիանալի հնարավորություն է ոչ միայն երիտասարդ գիտնականների և ուսանողների համար, այլև համալսարանի համար, քանի որ մենք յուրօրինակ գիտական կամուրջ ենք հանդիսանալու եվրոպական և ասիական համալսարանների համար»,- եզրափակեց ԵՊՀ դոցենտը:

 

Հավելենք, որ ԵՊՀ հրավիրյալ պրոֆեսոր Նիլս-Կորե Բիրկելանդը վաղը հրաբխային էկոհամակարգերում մեթանոտրոֆ իրականացող մանրէների մասին գիտական դասախոսություն կկարդա ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի համար:

Այլ նորություններ
2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 2.602 ԴԻՄՈՐԴ
Այս տարի ընդհանուր կրթական համակարգում առկա էր 20.575 տեղ, որից 18.405-ը նախատեսված էր միասնական քննությունների, իսկ մնացած՝ 2.165 տեղը՝ ներքին քննությունների համար:
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 8-ին ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Արտերկրում անվճար սովորելու 10 ամբողջական կրթաթոշակներ» խորագրով սեմինարը: