23.10.2007 | 
Մշակույթ
ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱԽՄԲԵԼՈՒ ՏԱՂԱՆԴԸ
ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱԽՄԲԵԼՈՒ ՏԱՂԱՆԴԸ
«Ես նկարում եմ, որոհվհետեւ չեմ կարող չնկարել»:

Հոկտեմբերի 23-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում կինռեժիսոր, դերասան Վիգեն Չալդրանյանի հետ: 15 ֆիլմերի հեղինակ, ավելի քան 30 միջազգային մրցանակներ ստացած կինոբեմադրիչը հայ կինոյի պատմության մեջ առաջինն էր, ում աշխատանքը` «Լռության սիմֆոնիա» ֆիլմը, ներկայացվեց ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությանը: Այս տարի «Օսկար»-ի կներկայացվի նաեւ ռեժիսորի վերջին աշխատանքը` «Քրմուհին»: 

«Չգիտեմ` կարելի է ինձ տաղանդավոր համարել, թե ոչ, սակայն մի բան հաստատ գիտեմ. ես ունեմ տաղանդ իմ կողքին հավաքել տաղանդավոր մարդկանց, իսկ դա իմ աշխատանքում ամենակարեւոր հատկանիշներից մեկն է»,- ասում է Վիգեն Չալդրանյանը:

Շուրջ երկուսուկես ժամ տեւած հանդիպման ընթացքում կինոռեժիսորը պատասխանեց ամենատարբեր հարցերի: Հանդիպման սկզբում ցուցադրվեցին հատվածներ Վ. Չալդրանյանի ֆիլմերից: Ներկաները հնարավորություն ունեցան դիտելու նաեւ «Քրմուհին» ֆիլմի արտասահմանյան եւ հայաստանյան ցուցադրությունների մասին պատմող կադրեր, ինչպես նաեւ հատվածներ նկարահանման ընթացքից: 

«Իրականում «Քրմուհին» կրոնի ու հավատի մասին չէ. ֆիլմը սիրո մասին է, ոչ ` հեթանոսության, եւ ոչ էլ` քրիստոնեության: Այն մեր ազգային էության մասին է, քանի որ, վերջին հաշվով,երկուսն էլ մերն են: Մենք շատ հաճախ մոռանում ենք այդ մասին»,- նկատեց կինոռեժիսորը:

Իր ֆիլմերում հաճախ նաեւ որպես դերասան, սցենարիստ, հագուստների ձեւավորող եւ պրոդյուսեր հանդես եկող կինոբեմադրիչը նշում է, որ իրականում նման իրավիճակը պայմանավորված է ոչ այնքան ամեն ինչի մեջ ներգրավված լինելու իր ցանկությամբ, որքան ֆինանսական սուղ միջոցներով:

«Ես երազում եմ այն պրոդյուսերի մասին, ով կգա ու կասի, որ ֆիլմի վրա ես աշխատելու եմ միայն որպես ռեժիսոր: Իսկ իմ կողքին կլինեն հագուստների պրոֆեսիոնալ ձեւավորողներ, նկարիչներ եւ սցենարիստներ»,- ասում է Վիգեն Չալդրանյանը:
Կինոբեմադրիչն այսօր աշխատում է թատերական ներկայացման վրա: Գուրգեն Խանջյանի եւ Վիգեն Չալդրանյանի համահեղինակած «Վեցերորդ պատվիրան կամ ձայն լռության» պիեսը հանդիսատեսին կներկայացվի Դրամատիկական թատրոնում հաջորդ տարվա փետրվարին: Վիգեն Չալդրանյանը նշեց, որ բեմադրությունն ինքնին թատրոնի եւ կինոյի սինթեզ է լինելու, իսկ կինոգործունեության նոր նախագծեր կազմելու կարիք առայժմ չկա: Կինոբեմադրիչը տեղեկացրեց, որ այսօր արդեն երեք պատրաստ կինոսցենար ունի եւ դրանք կյանքի կոչելու համար միայն հարմար պայմանների է սպասում:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: