15.03.2018 | 
Կրթություն
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2018»-Ի ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2018»-Ի ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
«ԵՊՀ օլիմպիադա-2018»-ում հաղթած աշակերտներին ԵՊՀ վճարովի համակարգ ընդունվելու դեպքում կտրամադրվեն ուսման վարձի զեղչեր:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող ամենամյա օլիմպիադային այս տարի մասնակցել են շուրջ 2600 աշակերտներ: Այսօր ամփոփվել են առաջին փուլի արդյունքները և երկրորդ փուլ անցած աշակերտների անունները:

 

 «ԵՊՀ օլիմպիադա-2018»-ի I փուլի արդյունքներն այստեղ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերենանգլերենգերմաներենֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք:

 

 «ԵՊՀ օլիմպիադա-2018»-ի II փուլ անցած մասնակիցների անուններն այստեղ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիակենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու և գրականությունռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք:

 

Նշենք, որ «ԵՊՀ օլիմպիադա-2018»-ի II փուլը կանցկացվի ս.թ. մարտի 31-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ-ում, որին կմասնակցեն I փուլի հաղթողները: Օլիմպիադայի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակումը տեղի կունենա ապրիլի 20-ին` ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում:

 

Հ.Գ.:  Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն, հեռ.՝ (010) 55-40-03, (060) 71-01-32:

Այլ նորություններ
ԱՅՍ ՏԱՐԻ ԵՊՀ է ԸՆԴՈՒՆՎԵԼ 1446 ԴԻՄՈՐԴ
2018-2019 ուսումնական տարվա ԵՊՀ ընդունելության 1-ին և 2-րդ փուլերի արդյունքների համաձայն՝ համալսարան է ընդունվել 1446 դիմորդ, որոնցից 311-ը սովորելու են պետպատվերի շրջանակում, իսկ 1135՝ վճարովի հիմունքներով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը։
ԳՅՈԹԻՆԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ «ERASMUS MUNDUS» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Ա.ՄԱՐԳԱՐՈՎԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «PICASA»-Ի ԵՊՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը մեզ հետ զրույցում անդրադարձել է կրթության միջազգայնացման ծրագրին և այդ գործընթացում ԵՊՀ դերակատարմանը: