25.04.2016 | 
Ուսանողական
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Այսօր ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում անցկացվեց միջազգային ուսանողական օլիմպիադա:

NCUMC-ի (North Countries Universities Mathematical Competition) միջազգային ուսանողական օլիմպիադան կազմակերպվում է Սանկտ Պետերբուրգի ազգային հետազոտական համալսարանի կողմից: Ամենամյա դարձած օլիմպիադան առաջին անգամ անցկացվել է 2014 թվականին:

 

ԵՊՀ-ն նույնպես հրավիրվել է մասնակցելու օլիմպիադային: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշեց ֆակուլտետի օլիմպիական թիմի ղեկավար Կարեն Քեռյանը, հանգամանքներից ելնելով՝ թիմը չի կարողացել մեկնել Ռուսաստան՝ տեղում օլիմպիադային մասնակցելու. «Փոխարենը մեզ առաջարկեցին ուղարկել խնդիրները և օլիմպիադան կազմակերպել այստեղ՝ նույն ձևաչափով և չափորոշիչներով»:

 

4 ժամ տևող օլիմպիադայի մասնակիցների գրանցած արդյունքներն ուղարկվելու են կազմակերպիչներին, ովքեր նույն չափորոշիչներով գնահատելու են ուսանողերի աշխատանքները:

 

«Օլիմպիադաները միշտ էլ լավագույն ուսանողների ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մասն են կազմել: Նրանց համար սա ևս մեկ հնարավորություն է ուժերը փորձելու, արագ կողմնորոշվելու և ունակությունները ցույց տալու»,- ասաց Կարեն Քեռյանը:

 

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը:
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է». ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ԿԵՐՊԱՐՈՒՄ ՄԱՆԵ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ Է
21-ամյա Մանե Ծատուրյանն այն համալսարանականներից է, որի նպատակասլաց կերպարը, անկասկած, օրինակ կարող է ծառայել յուրաքանչյուր երիտասարդի համար: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Մանեն արդեն իսկ լուրջ ձեռքբերումներ ունի թե՛ ուսման մեջ, թե՛ կարիերայի ստեղծման գործընթացում, թե՛ հասարակական ոլորտում: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրանտը փայլուն ուսանող է, որն ապրում է ներհամալսարանական և հասարակական ակտիվ կյանքով: Դեռևս 1-ին կուրսից նա եղել է ՈՒԽ անդամ, կազմակերպել ու մասնակցել ուսանողական միջոցառումների՝ չմոռանալով կրթության ու առաջադիմության մասին: Մանեն նաև անվճար է սովորում և ստանում «Ջոն Կիրակոսյանի անվան» կրթաթոշակ: