28.04.2020 | 
Հասարակություն
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՊՐՈՖԵՍՈՐ ԴԵՅՎԻԴ ՇՈՒԼՑԸ
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՊՐՈՖԵՍՈՐ ԴԵՅՎԻԴ ՇՈՒԼՑԸ
Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար այսօր առցանց դասախոսությամբ է հանդես եկել Հեմլայն համալսարանի քաղաքագիտության և իրավական ուսմունքների ամբիոնի, ինչպես նաև Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Շուլցը:

Դեյվիդ Շուլցն ավելի քան 35 գրքերի և երկու հարյուր գիտական հոդվածների հեղինակ է: Նրա հետազոտությունները վերաբերում են ամերիկյան քաղաքականության, ընտրական իրավունքի, մեդիայի և քաղաքականության տարբեր հայեցակետերին:

 

Մեզ հետ զրույցում Անահիտ Մանասյանը տեղեկացրեց, որ դասախոսությունը կազմակերպվել է իր կողմից դասավանդվող «Սահմանադրական իրավունք» դասընթացի շրջանակում: «Zoom» առցանց հարթակի միջոցով անցկացված դասախոսության թեման էր «ԱՄՆ Նախագահի լիազորությունները», որը, Անահիտ Մանասյանի հավաստմամբ, համատեղ է որոշվել:

 

 

««Սահմանադրական իրավունք» դասընթացի շրջանակում այժմ ուսումնասիրում ենք առանձին սահմանադրական մարմինների կարգավիճակին ու լիազորություններին առնչվող հարցերը։ Երբ պրոֆեսորը հավանություն տվեց իմ նախաձեռնությանը՝ կազմակերպելու դասախոսություն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար, որոշեցինք ընտրել այնպիսի թեմա, որը համարժեք կլինի թե՛ ուսանողների կողմից այս պահին ուսումնասիրվող հարցերին, թե ՛տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Հայաստանում տարբեր ձևաչափերով ընթացող՝ հիմնախնդրին առնչվող զարգացումներին»,- ասաց Անահիտ Մանասյանը և հավելեց, որ քննարկման աշխատանքային լեզուն եղել է անգլերենը:

 

Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտի փոխանցմամբ, ի սկզբանե դասախոսությունը նախատեսված էր «Սահմանադրական իրավունքի» դասընթացն ուսումնասիրող երկրորդ կուրսի ուսանողների համար, սակայն միջոցառմանը մասնակցության ցանկություն են հայտնել սահմանադրական իրավունքով հետաքրքրված և անգլերենին տիրապետող ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի շարք այլ ուսանողներ, որոնք ևս մասնակցել են առցանց քննարկմանը։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՎԱՐԻՉ, ՊՐՈՖԵՍՈՐ Գ. ՂԱՐԻԲՅԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԸ
Մայիսի 25-ին լրանում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության տեսության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Գ. Ղարիբյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը:
«ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՍՏՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԲՆՈՐՈՇՈՂ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է». ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ուսանողների և PR դպրոցի համար այսօր ‹‹Լռությունը՝ PR գործիք›› խորագրով առցանց դասախոսություն վարեց հաղորդակցության հայտնի մասնագետ, բազմաթիվ գրքերի հեղինակ, հրապարակախոս, PR խորհրդատու և ճառագիր (Speechwriter), գերմանահայ Վազրիկ Բազիլը։