29.05.2020 | 
Հասարակություն
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ապացույցների թույլատրելիության ինստիտուտի զարգացումը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում» խորագրով սեմինար-քննարկում։

Սեմինար-քննարկման բանախոսը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մելքոնյանն էր, որը քննարկման ընթացքում հակիրճ ներկայացրել է ապացույցների թույլատրելիության ինստիտուտի էությունը։

 

Միջոցառման ընթացքում առանձին-առանձին քննարկվել են ներքին դիտում և արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների, հոգեկան հիվանդությամբ տառապող անձի հարցաքննության և սադրանքի արդյունքում ձեռք բերված ապացույցների թույլատրելիության չափանիշները։ Բացի դրանից՝ առանձնակի ուշադրություն է դարձվել մասնավոր ձայնագրության թույլատրելիության չափանիշների վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշմանը։

 

Մասնակիցների տեղեկացմամբ, քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վկային կոնկրետ գործով հարցաքննելու և խուզարկության արդյունքում ձեռք բերված տվյալների ամրագրման վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին։

 

 

Մեզ հետ զրույցում Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի անդամ Գևորգ Բարսեղյանը պատմեց, որ միջոցառմանը քննարկել են նաև քրեական դատավարության առանձին ինստիտուտների վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի մի քանի որոշում, որոնց հետ կապված՝ դատարանը քննարկել էր ապացուցման ինստիտուտին առնչվող հարցեր։

 

Նրա տեղեկացմամբ, քննարկման 2-րդ մասում բանախոսը պատասխանել է ուսանողների հարցերին. «Սեմինար-քննարկումը տեղի ունեցավ հեռավար հարթակում, ինչի շնորհիվ քննարկմանը միացել էին ուսանողներ նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանից, ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, ՀՀ ոստիկանության կրթահամալիրից, Հայ-Ռուսական համալսարանից, ինչպես նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից: Հանդիպումն անչափ հետաքրքիր և արդյունավետ էր»:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ԵՊՀ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՊՈՂՈՍՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի կենդանաբանության լաբորատորիայի գիտաշխատող Սարգիս Աղայանը սեպտեմբերի 22-ին ստացել է Պողոսյան մրցանակ (նախկինում՝ Նախագահի մրցանակ) բնական գիտությունների զարգացման ոլորտում:
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ARMDOCT» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ԵՊՀ աշխատանքային խումբն այսօր քննարկել է «Erasmus +» ծրագրի շրջանակում մեկնարկած «Armdoct» եռամյա նախագծի աշխատանքները: