23.01.2019 | 
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼՈՒ է ՍՄԱՐԹ ՀԵՌԱԽՈՍՆԵՐՈՎ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼՈՒ է ՍՄԱՐԹ ՀԵՌԱԽՈՍՆԵՐՈՎ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի և Տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) կրթական և հետազոտական կենտրոնի աշխատակիցների կողմից մշակվել է «Էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ» առարկայի առցանց ուսուցման նոր տարբերակ: Այն գործակվելու է 2018-2019 ուստարվա երկրորդ կիսամյակից:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուսումնական գործընթացն ավելի հասանելի դարձնելու համար ստեղծված առցանց ուսուցման այս նոր տարբերակը հնարավորություն է տալիս դասընթացն անցկացնելու  ոչ միայն համակարգիչներով, այլ նոր ձևաչափով՝ սմարթ հեռախոսներով:

 

Նրա խոսքով, «Էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ» առարկայի առցանց ուսուցման նոր տարբերում ավելացվել է ինտերակտիվ բաղադրիչ, որը թույլ է տալիս ավելի պատկերավոր դարձնել դասավանդվող նյութը, ինչպես նաև համակարգում ներդրված գիտելիքների ստուգման նոր գործիքների շնորհիվ հնարավոր կլինի ավելի անմիջական ու սերտ դարձնել դասախոս և ուսանող կապը:

 

Կ. Ղազարյանը ընդգծեց, որ առցանց դասավանդման այս նոր մեթոդը բխում է 2016-2020 թթ. ԵՊՀ-ի զարգացման ռազմավարական ծրագրից: «Բոլոր դասախոսները, որոնք դասավանդում են առարկան, տիրապետում են առցանց դասավանդման հմտություններին և ժամանակակից այս մեթոդով արդյունավետ իրականացնում են ուսուցումը»,- հավելեց նա:

 

Նշենք, որ «Էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ» առարկայի առցանց ուսուցման հիմքերը դրվել են դեռևս 2013 թվականին:

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալի խոսքով, պատահական չէ, որ առցանց ուսուցման համար առաջինն ընտրվել է «Էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ» առարկայի դասավանդումը. «Առարկան ընդգրկված է ԵՊՀ-ի բոլոր մասնագիտությունների պարտադիր դասընթացների ցանկում: Ուսանողները, ձեռք բերելով գիտելիքներ և համապատասխան մտածելակերպ էկոլոգիական ժամանակակից հիմնահարցերի վերաբերյալ, կկարողանան իրենց մասնաբաժինն ունենալ այդ հիմնահարցերի լուծմանն ուղղված միջոցառումներում»:

 

Դասավանդող խումբը մշտապես աշխատում է նյութերի արդիականացման ուղղությամբ, ինչպես նաև մշակում է տարբեր մասնագիտությունների ուղղությամբ դասախոսություններ` հաշվի առնելով մասնագիտական առանձնահատկությունները:

 

Ըստ Կ. Ղազարյանի՝ նմանօրինակ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն էականորեն կբարձրացնի ուսուցման արդյունավետությունը, և կմոտիվացնի ուսանողներին՝ նրանց ներգրավելով կրթական գործընթացներում:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԹԻՄԸ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ Է ՆՎԱՃԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Ավարտվել է Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում անցկացվող 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան։ Օլիմպիադային Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը՝ նվաճելով 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ։
ԵՊՀ-Ի ԵՎ ՊՈԼ ՎԱԼԵՐԻ ՄՈՆՊԵԼՅԵ 3 ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
«Erasmus+» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանի միջև հաստատված համագործակցությունն ամրապնդվում է: Այն շարունակվելու է մինչև 2020 թվականը: