08.06.2018 | 
Կրթություն
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան դահլիճում Բուրգոնի Ֆրանշ-Կոմտե դաշնային համալսարանի պատվիրակության անդամները ներկայացրին մագիստրոսական մի շարք ծրագրեր:

Ֆրանսիական համալսարանի պատվիրակության հանդիպումն ուսանողների հետ կազմակերպել էր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը: Հանդիպմանը ներկա էին նաև ֆրանսիական համալսարանում արդեն իսկ ուսանած ԵՊՀ ուսանողները:

 

Բուրգոնի Ֆրանշ-Կոմտե դաշնային համալսարանի պատվիրակության կազմում էին պրոֆեսոր Քլաուդ Լերոյը և Կրթության միջազգայնացման ծրագրերի ղեկավար Եվգենիա Փաշայան-Լերոյը, ովքեր ներկայացրին համալսարանի մագիստրոսական ծրագրերն ու դրանց դիմելու հնարավորությունները:

 

Հիմնականում ԵՊՀ բնագիտական թևի ֆակուլտետների (Կենսաբանություն, Ֆիզիկա և այլն) ուսանողների համար գործընկեր համալսարանի ստեղծման պատմության, առաջնահերթությունների, միջազգային համագործակցության, ուսանողական կյանքի ու կրթական հնարավորությունների մասին պատմեց Եվգենիա Փաշայան-Լերոյը:

 

Բուրգոնի Ֆրանշ-Կոմտե դաշնային համալսարանը, որը մայիսի 8-ին ԵՊՀ-ի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել, առաջարկում է  անգլերեն լեզվով դասավանդվող 8 մագիստրոսական ծրագրեր բնագիտական մի շարք մասնագիտությունների գծով՝ էկոլոգիա, էկոհամակարգերի մոնիթորինգ և մենեջմենթ, ֆիզիկա, նանոտեխնոլոգիա, ֆիզիոլոգիա, մանրէաբանություն և այլն:

 

ԵՊՀ ուսանողներն առաջարկված ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող են ստանալ http://www.ubfc.fr/formationen/  կայքէջից:

 

Նշենք, որ Բուրգոնի Ֆրանշ-Կոմտե դաշնային համալսարանում գործում է նաև «EIPHI» (Engineering and Innovation through Physical Sciences, High-technologies and cross-disciplinary Research) ավագ դպրոց (Graduate School), որն առաջարկում է 5 միջազգային ծրագրեր, որոնք մասնավորապես վերաբերում են ֆիզիկայի, մաթեմատիկայի, էներգետիկայի, համակարգչային գիտությունների բնագավառներին:

 

Հավելենք նաև, որ Բուրգոնի Ֆրանշ-Կոմտե դաշնային համալսարանը տրամադրում է կրթաթոշակներ (800 եվրո) վերոնշյալ ծրագրերի համար:

 

Մագիստրոսական ծրագրերին դիմելու վերջնաժամկետը հունիսի 23-ն է:

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ Էլմիրա Մելյանը մասնակցել է Բարձր էներգիաների ֆիզիկայի եվրոպական դպրոցին, որն անցկացվել է հունիսի 20-ից հուլիսի 3-ն Իտալիայի Մարատեա քաղաքում: Էլմիրան մեզ հետ զրույցում պատմեց իր տպավորությունների և ձեռքբերումների մասին:
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ
«Կան մի շարք մասնագիտություններ, որ սպասարկում են ՀՀ համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ոլորտներ»: