12.05.2016 | 
Ուսանողական
ԵԽԽՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
ԵԽԽՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
Ապագա դիվանագետների ու քաղաքագետների քննարկման առանցքում ԵԽԽՎ-ում 2015 թ.-ին ընդունված հակահայկական զեկույցն էր:

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվել էր ԵԽԽՎ նիստի մոդել:

 

Նիստի մոդելին հիմնականում մասնակցում էին Քաղաքագիտության և Հանրային կառավարման բաժինների 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) անդամակցող պետությունը:

 

Միջոցառման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել միջազգային կառույցի գործունեության կարգին:

 

«Նմանաբնույթ քննարկումները ապագա դիվանագետներին, միջազգայնագետներին ու քաղաքագետներին հնարավորություն են տալիս գործնականում կիրառելու ուսումնասիրությունների արդյունքում կուտակված տեղեկատվությունը, ինչը, բնականաբար, ավելի է ամրացնում գիտելիքները»,- ասում է նիստի համակազմակերպիչ, Քաղաքագիտության 2-րդ կուրսի ուսանող Ռոբերտ Պետրոսյանը:

 

Հավելենք, որ ուսանողները բավականին տեղեկացված և ակտիվ էին, ինչի արդյունքում էլ հետաքրքիր ու դինամիկ քննարկում էր ծավալվել:

 

Միջոցառման վերջում նիստի մասնակիցների և բանավեճին հետևող ժյուրիի անդամների կողմից կընտրվեն իրենց ակտիվությամբ աչքի ընկած լավագույն ուսանողները, ովքեր էլ կարժանանան մրցանակների: 

Այլ նորություններ
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ: