23.09.2011 | 
Կրթություն
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ
Ի  ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ
2011 թ-ի սեպտեմբերից ԵՊՀ դասախոսները կարող են լինել որակավորման բարձրացման հնգամյա ծրագրի ունկնդիրները:

«Երևանի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրի կազմակերպման կանոնակարգի» համաձայն՝ 1. «Համակարգչային գրագիտություն» դասընթացից բավարար պատրաստություն ունեցող անձինք, ովքեր արդեն հայտ են ներկայացրել, կարող են նշված դասընթացից հանձնել ստուգարք (ըստ ներքոբերյալ ժամանակացույցի) եւ ստանալ սահմանված կրեդիտը: Ստուգարք չհանձնողները պետք է մասնակցեն կազմակերպվող պարապմունքներին: 2. «Անգլերենը ակադեմիական միջավայրում» մոդուլի տարբեր մակարդակներ ընտրած ունկնդիրները, ովքեր արդեն հայտ են ներկայացրել, պետք է անցնեն թեստավորում (ըստ ներքոբերյալ ժամանակացույցի)՝ ստուգելու իրենց գիտելիքները և կողմնորոշվելու, թե որ մակարդակի դասընթացն են ուսումնասիրելու: Համապատասխան հավաստագիր ունեցողները կարող են ներկայացնել փաստաթուղթ: ԵՊՀ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչություն, հեռ.` 54-43-97, էլ. փոստ` postgraduate@ysu.am

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։