04.05.2007 | 
Ուսանողական
ԻՆՔՆԱԲՈՒԽ ՇԱՐԺՈՒՄ
ԻՆՔՆԱԲՈՒԽ ՇԱՐԺՈՒՄ
Կրթական հիմնախնդիրներով մտահոգված ուսանողներն այսօր իրենց պահանջը նամակով ներկայացրել են ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին:

«Հույս» նորաստեղծ ուսանողական–երիտասարդական շարժումն արդեն չորս ամիս է գործունեություն է ծավալում բուհերում կրթական կոռուպցիան հաղթահարելու եւ կրթական մի շարք հիմնախնդիրներ վեր հանելու ուղղությամբ:

Առավոտյան Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակից «Հույս… իմ երկրի, իմ ապագայի» ու նմանատիպ պաստառներով «Հույս» ուսանողական–երիտասարդական շարժման կազմակերպիչներն ու նրանց հազարավոր համախոհներ երթով շարժվեցին դեպի ՀՀ Կառավարության շենք:

Վարչապետին ուղղված նամակով շարժման կազմակերպիչները պահանջում էին ընդունելության քննությունների խիստ վերահսկողություն, ընդունվող ուսանողների քանակի հստակեցում, պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերի բարձրացում, ԿԳ նախարարի պորտֆելի անկուսակցականություն, ինչպես նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության» մասին ՀՀ օրենքի համաձայն` բուհերի գիտական խորհուրդների 25 տոկոսը եւս ընտրել բուհի սովորողներից:

«Խորապես հավատացած ենք, որ երիտասարդությունը, առավել եւս` ուսանողությունը, լինելով հասարակության շարժիչ ուժ, առավելագույն ներդրում պետք է ունենա այսօրվա եւ վաղվա հզոր Հայաստանի կառուցման գործում»,- նշված է վարչապետին ուղղված նամակում:
Ուսանողների նամակն ընդունեց տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ալեքսանդր Ղազարյանը եւ հավաստիացրեց, որ նամակին պատասխան կտրվի:

««Հույս» ուսանողական–երիտասարդական շարժումը կապ չունի որեւէ քաղաքական կուսակցության հետ, պարզապես, նախընտրական շրջանում մեզ մտահոգող պահանջը ներկայացնում ենք նաեւ մոտ ապագայում ձեւավորվող կառավարությանը»,- ասում է նախաձեռնող խմբի անդամ Համլետ Մանուկյանը:

«Մենք պահանջում ենք որակյալ կրթության իրավունքի պաշտպանություն եւ սպասում ենք վարչապետի արձագանքին»,- ասաց նախաձեռնող խմբի անդամ Ժաննա Բուդաղյանը:

Այլ նորություններ
ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՎԱԾ ԴԱՍԵՐՆ ՈՒ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ սև շենքի դահլիճում հոկտեմբերի 16-ին ԵՊՀ ուսանողները հանդիպեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ Հրանտ Սարկիսովի, Շուլի Հակոբյանի, Սեյրան Մարգարյանի և քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբոր՝ Ժորա Աբգարյանի հետ:
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում: