14.05.2015 | 
Ուսանողական
ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ` ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ` ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Մայիսի 13-ին ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ «Անզեն Հիսուսներ» ներկայացումը:

Երկու մասից բաղկացած ներկայացմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մասնակցում էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը և տարբեր կուրսերի ուսանողներ: Ֆակուլտետի ՈՒԽ-ի կողմից կազմակերպված միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

 

Ներկայացման առաջին մասի՝ «Անոնք գացին ու չեկան...»-ի հեղինակը Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Սամվել Մելքոնյանն էր, իսկ «Դժոխքի տեսիլք» կոչվող երկրորդ մասինը՝ նույն ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Ժաննա Պողոսյանը: Ներկայացման ղեկավարը Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանն էր:

 

«Դեռ վաղուց էի ցանկանում Հայոց ցեղասանությանը նվիրված միջոցառում կազմակերպել: Պարզվեց, որ Դավիթ Պետրոսյանն էլ նման մտահղացում ուներ: Ես արդեն սցենար ունեի, և նույնիսկ փորձերն էինք սկսել: Սամվելի մշակած սցենարն էլ կցեցինք մերին ու այսպիսի ներկայացում ստացանք: Չնայած որ պատրաստի սցենար ունեինք, այնուամենայնիվ բոլոր մասնակիցներն իրենց ներդրումն ունեցան կերպարների ստեղծման գործում»,- նշեց ներկայացման կազմակերպիչներից Ժաննա Պողոսյանը:

 

Ներկայացման ընթացքում մեկ բեմի վրա էին հավաքվել «Ազատամարտ» թերթի խմբագրի, սատանայի, թուրքի, հայ կանանց կերպարները… Միջոցառումն սկսվեց ու ավարտվեց ռազմահայրենասիրական երգերով:

 

«Սա շատ հետաքրքիր համագործակցություն էր իմ և ուսանողների միջև: Հպարտ եմ, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը նման տաղանդավոր սերունդներ է կրթում ու դաստիարակում: Հուսամ ՝ հաջորդ միջոցառումն ավելի ուրախ թեմաների վերաբերյալ կլինի»,- նշեց ներկայացման ղեկավար Դավիթ Պետրոսյանը:

 

Այն հարցին, թե ինչով էր պայմանավորված ներկայացման վերնագրի ընտրությունը, Ժաննա Պողոսյանը պատասխանեց. «Իհարկե վերնագիրը պատահական չէինք ընտրել: Շիրազը Ցեղասպանության զոհերին Քրիստոսի պես անմեղ էր համարում, իսկ այդ անմեղները զենք չունեին: Այսպես էլ որոշեցինք «Անզեն Հիսուսներ» անվանել»:

 

Այլ նորություններ
«ԵՊՀ-ՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՇՈՒՇԱՆ ԱԶԱՏՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի շրջանավարտ Շուշան Ազատյանը վերջերս ավարտել է Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի ասպիրանտուրան (PhD)՝ ստանալով լեզվաբանության դոկտորի աստիճան: Նա վստահեցնում է, որ իրանագիտության լավագույն դպրոցներից մեկը գործում է ԵՊՀ-ում, և հենց ԵՊՀ-ն է նպաստել իր կրթության շարունակականությանը: Մայր բուհի շրջանավարտի հետ զրուցել ենք Թեհրանում ունեցած իր փորձառության և հետագա անելիքների մասին:
«ԵՊՀ-Ն ԻՆՁ ԸՆՁԵՌԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԱՅԼԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Համալսարանական Վահագն Մուրադյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ձեռք է բերել ոչ միայն մասնագիտական հիմնարար գիտելիքներ և վերլուծական մտածողություն, որոնք նրան հնարավորություն են ընձեռել սովորելու արտերկրի հեղինակավոր բուհերից մեկում, այլև ուսանողական տարիների անփոխարինելի հուշեր և ընկերներ: