17.05.2018 | 
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԿՏՐՎԻ 20% ԶԵՂՉ «PERSONAL BRANDING» ՖՈՐՈՒՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԿՏՐՎԻ 20% ԶԵՂՉ «PERSONAL BRANDING» ՖՈՐՈՒՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մայիսի 19-ին Միկա մարզահամալիրում տեղի կունենա «Personal Branding Forum-2018»-ը (PBF):

«Personal Branding»-ն ամենամյա ֆորում է, որում ներգրավված են առաջատար թրեյներներ, հաջողած գործարարներ և հանրային դեմքեր, շուկայում մեծ պահանջարկ ունեցող մարկետոլոգներ և բրենդավորողներ,  ինչպես նաև հանրային ճանաչում ունեցող հայ երգիչներ։

 

«Monoscope Media Holding» ընկերության կողմից կազմակերպվող ֆորումի նպատակն է մասնակիցներին փոխանցել շփման և հաղորդակցման հմտություններ, անձը բրենդավորելու մարկետինգային հմտություններ և վստահություն հետագա քայլերում:

 

Մեզ հետ զրույցում ֆորումի ծրագրի ղեկավար, ԵՊՀ միջազգային հարաբերությունների չորրորդ կուրսի ուսանողուհի Սվետլանա Աճեմյանն ասաց, որ ֆորումը մասնակիցներին կսովորեցնի, թե ինչպես ստեղծել անուն, որին կվստահեն գործատուները, հաճախորդները, գործընկերները և նույնիսկ մրցակիցները:

 

«Personal Branding» ֆորումի խոսնակներն են լինելու թրեյներՄուշեղ Ավետիսյանը, «Monoscope Media Holding»-ի հիմնադիր տնօրեն Գագիկ Բարսեղյանը, համաշխարհային «ABBYY» ընկերության փոխնախագահ, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը և դերասան Սոս Ջանիբեկյանը:

 

Սվետլանա Աճեմյանն ասաց, որ բանախոսները կփոխանցեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում ունեցած իրենց հաջողած փորձը և կօգնեն մասնակիցներին ստեղծել սեփական բրենդը. «Ֆորումին համերգով հանդես կգա երգիչ Արամ MP3-ը, որի մասնակցությունը կկոտրի ֆորումի մասին ավանդական կարծրատիպերը և դրական էներգիա կփոխանցի»:

 

Ֆորումի մասնակցության տոմս ձեռք բերելու համար սեղմեք այստեղ:

 


Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին: