25.02.2019 | 
Ուսանողական
«ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՀՂԻ Է ՎՐԻՊՈՒՄՆԵՐՈՎ». ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐՔԵՐ
«ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՀՂԻ Է ՎՐԻՊՈՒՄՆԵՐՈՎ». ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐՔԵՐ
«Գիրք նվիրելու» օրվա կապակցությամբ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 40-50 ուսանող այսօր ստացավ ժամանակակից հայ գրողների գրքեր:

ysu.am-ն անդրադարձել է   ԱՄՆ-ի արևմտյան թեմի առաջնորդարանի հովանու ներքո Լոս Անջելեսում մեկնարկած հայագիտական ծրագրերի լայն ուսումնասիրություններին , որոնց  մասնակցել է բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Նորայր Պողոսյանը: 

 

Վերոնշյալ ծրագրի հերթական քայլն իրականացվեց այսօր, երբ «Գիրք նվիրելու» օրվա առթիվ Հայ բանասիրության ֆակուլտետի 40-50 ուսանող՝ իբրև խրախուսում ստացան գրքեր:

 

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, Հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանը, Հայոց լեզվի ամբիոնի դասախոս Աշոտ Տեր-Մինասյանը, արձակագիրներ Հրաչյա Սարիբեկյանը, Արամ Պաչյանը, Գրիգը, Նորայր Սարգսյանը և բանաստեղծ Արմեն Սարգսյանը: 

 

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Ա. Ավագյանը ևս մեկ անգամ կոչ արեց սիրել գիրքն ու ընթերցել. «Գիրքն անփոխարինելի արժեք է, մարդու կազմավորման լավագույն միջոցը»:

 

Պարոն Ավագյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման նախաձեռնող և իրականացնող Նորայր Պողոսյանին:

 

Մինչև գրքերի պարգևատրումը՝ ուսանողներն իրենց հուզող հարցերը հղեցին ժամանակակից գրողներին. դրանք վերաբերում էին ինչպես ժամանակակից գրականության լեզվին, այնպես էլ ժամանակակից գրականության առջև ծառացած  խնդիրներին:

 

«Հրատապ արձագանքը ժամանակակից գրականության խնդիրներին հղի է վրիպումներով»,- նշեց Հրաչյա Սարիբեկյանը և հավելեց,- «որքան օտարանում ես խնդրից, այդքան ավելի ամբողջական ես տեսնում ու ընկալում այն»:

 

Ընդգծելով լեզվի կարևորությունը՝ արձակագիր Հրաչյա Սարիբեկյանը նշեց, որ գիտակցությունն է ծնում լեզուն: 

Իսկ Արամ Պաչյանի բնութագրմամբ, մեր լեզուն բեկորային է:

 

Խոսելով իր ստեղծագործությունում առկա հիվանդանոցային տեսարանների և հիվանդ երեխաների մասին՝ Գրիգը նշեց. «Ես եղել եմ հիվանդանոցներում և հաճախ եմ աշխարհը տեսել հիվանդանոցի պատուհանից: Երբ նկարագրում էի Գերմանիայում հանդիպած հիվանդ երեխաներին, ես ամենևին նպատակ չունեի գիրք հրատարակելու. կար պարզապես իմ հիշողություններում այդ մարդկանցից ազատվելու ցանկություն»:

 

Գերազանց առաջադիմությամբ աչքի ընկած ուսանողները պարգևատրվեցին Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում», Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը», «Երկվորյակների արևը», «Այնտեղ աչքերդ երբ բացես» Գրիգի «Հիսուսի կատուն», Արամ Պաչյանի «Օվկիանոս», Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես», Նորայր Սարգսյանի «Չինական պատ» գրքերով, ինչպես նաև Արմեն Սարգսյանի բանաստեղծությունների ժողովածուով:

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: