25.10.2017 | 
Հասարակություն
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԵԶՐԵՐ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԵԶՐԵՐ
Այսօր ԵՊՀ գրադարանի նախասրահում տեղի ունեցավ Ռուսական աշխարհագրական ընկերության կողմից կազմակերպվող ամենամյա «Աշխարհի ամենագեղեցիկ երկիրը» խորագրով մրցույթում հաղթած լուսանկարների ցուցադրության բացումը:

Մրցույթում հաղթած լուսանկարները ներկայացնում են Ռուսաստանի բնապատկերները, լանդշաֆտը և մարդկանց:

 

Ցուցադրությունը կազմակերպվել էր Հայկական աշխարհագրական ընկերության, ԵՊՀ ռեկտորատի, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և Ուսանողական խորհրդի աջակցությամբ:

 

 

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը նշեց, որ ցուցահանդեսի միջոցով այցելուները կարող են պատկերացում կազմել Ռուսաստանի բնական պայմանների, բնության գրավչության մասին. «Այն նաև հետաքրքրություն է առաջացնում դիտողների շրջանում, օրինակ, զբոսաշրջության առումով»:

 

Ֆակուլտետի դեկանի տեղակալ Արսեն Գրիգորյանը կարևորում է նմանօրինակ միջոցառումների անցկացումը համագործակցության և շփման տեսանկյունից. «Մենք նախատեսում ենք այսպիսի ցուցահանդես կազմակերպել Մոսկվայի պետական համալսարանում: Այս շփումները արդյունավետ են նաև ուսանողների համար: Ունենք մագիստրոսական ծրագրեր, որոնց շրջանակում իրականացվում են ուսանողների փոխանակում  մեր և Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի համալսարանների միջև: Այս ամենը բարձրացնում է նաև կրթության արդյունավետությունը»:

 

 

Մարատ Գրիգորյանն էլ հավելեց, որ Մոսկվայի պետական համալսարանում կազմակերպվելիք ցուցահանդեսը կկրի «Աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկը» խորագիրը, որի ընթացքում կներկայացվեն Հայաստանի գեղատեսիլ վայրերը. «Առաջիկայում նախատեսվում է Հայկական աշխարհագրական ընկերության և ԵՊՀ-ի միացյալ ջանքերով նմանօրինակ մրցույթ կազմակերպել նաև այստեղ, կընտրենք լավագույն լուսանկարները, և դրանք կներկայացնենք ցուցադրությանը»:

 

Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը կգործի 25 օր:

Այլ նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին: