07.12.2017 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ «PICSART» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐՆ ԷՐ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ «PICSART» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐՆ ԷՐ
Այսօր ԵՊՀ ուսանողական խորհրդի «Հաջողության նախագիծ» ծրագրի շրջանակում հյուրընկալվել էր «PicsArt» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը:

Նա խոսեց «PicsArt» ընկերության հաջողության պատմության, նախագծերի, ինչպես նաև իրենց հանդիպած դժվարություններից: Նախ ներկայացրեց մինչև ընկերության հիմնադրումն ընկած ժամանակահատվածը, երբ 2008 թ.-ին աշխարհում և Հայաստանում ֆինանսատնտեսական ճգտաժամի հետևանքով էական դժվարություններ էին առաջացել տարբեր ընկերությունների գործունեության մեջ:

 

«2009 թվականին ես ու ընկերս՝ Հովհաննես Ավոյանը, որոշեցինք մի «startup» սկսել: Այդ ժամանակ մենք ինքնաֆինանսավորվում էինք և շատ հնարավորություններ չունեինք: Գտանք «MySpace» հարթակը, կարողացանք նրանց համար արտադրանք ստեղծել և գովազդների միջոցով գումար վաստակել: Հետո ժամանակի ընթացքում այդ հարթակի հետ կապված խնդիրներ առաջացան: Դրանից հետո սկսեցինք աշխատել «Mobile» ծրագրավորման վրա և որոշ ժամանակ անց հասկացանք, որ այդ ուղղությամբ մեր պատկերացրած հեռանկարները «չեն աշխատում»»,- ասաց Արտավազդ Մեհրաբյանը:

 

«PicsArt» ընկերության համահիմնադրի խոսքով՝ իրենց հանդիպող դժվարությունների մի մասը փորձում էին հաղթահարել արտասահմանցի մասնագետների օգնությամբ: Այնուհետև որոշեցին կենտրոնանալ լուսանկարչության (photography) վրա և ստիպված եղան մյուս բոլոր խոշոր ընկերությունների հետ մտնել մրցակցության մեջ:

 

Արտավազդ Մեհրաբյանը նշում է, որ դժվարություններից մեկն էլ մարդկանց՝ կարծրատիպերով առաջնորդվելն էր. «Շատերը կարծում էին, որ եթե ինչ-որ հայտնի ընկերություն լավ համբավ ունի, ապա նրանց արտադրանքը վատը լինել չի կարող: Նույնն էլ ծրագրավորման մեջ էր: Կային առանձին հավելվածներ, որոնք կատարում էին տարբեր գործառույթներ: Օրինակ՝ մի ծրագրով լուսանկարին էֆֆեկտ էին տալիս, մյուսով՝ կոլլաժ հավաքում: Մենք այդ խնդիրը լուծելու համար ռիսկի դիմեցինք, որոշ աշխատանքներ կատարեցինք ու մեր բոլոր հավելվածները (app) միացրինք իրար: Ստացվեց: Մոտ մեկ ամսվա ընթացքում 1 միլիոն դրամի եկամուտ ունեցանք: Դա մեզ համար զարմանալի հաջողություն էր: Այսպես ստեղծվեց «PicsArt»-ը»:

 

Արտավազդ Մեհրաբյանը իր խոսքում շեշտեց, որ յուրաքանչյուր հաջողության հիմքը փորձելն է, նույնիսկ սխալվելը. «Ձախողումները հաջողության մի մասն են»:

 

Հանդիպման ավարտին ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին՝ հետաքրքրվելով ընկերության ներկայիս գործունեությունից, խնդիրներից: 

Այլ նորություններ
ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՐՁՆԵԼ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ. ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ԱՅՑԸ «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ»
Արդեն երկրորդ տարին է, ինչ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնը նախաձեռնում է արտալսարանային դասեր, որոնք տեսականից բացի նաև պրակտիկ գիտելիքներ են տալիս: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր նմանօրինակ դաս են ունեցել «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում:
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՆԱՆՑ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Կանայք քրիստոնեության մեջ. ներառումից մինչև փոխակերպում» խորագրով հանդիպում: