19.02.2020 | 
Հասարակություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐՔԵՐ՝ ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐՔԵՐ՝ ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է Գիրք նվիրելու օր, որը նվիրված է Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձին:
Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, հետևելով օրվա խորհրդին, ուսանողներին նվիրեց մասնագիտական գրքեր՝ այդ կերպ խթանելով ուսանողների բարձր առաջադիմությունը:

Ապագա իրավագետները ստացան Միխայել Զաքսի «Գերմանիայում հիմնական իրավունքների ընդհանուր ուսմունքի հիմունքները», «Քաղաքացիական իրավունքի խնդրագիրք» գրքերը և «Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների» ժողովածուն:

 

Գագիկ Ղազինյանը, հաջողություն մաղթելով ուսանողներին, խորհուրդ տվեց մշտապես ընթերցել ու գիրք նվիրել՝ անկախ օրվա խորհրդից:

 

«Գիրք նվիրելն ու ստանալը խորհրդանշական են. հետևեք այդ խորհրդին»,- ամփոփեց Գ. Ղազինյանը:

 

 

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
ԵՊՀ աշխատողների, նրանց ընտանիքների և ուսանողների հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 13-ից սկսվում է Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում սենյակների ամրագրման գործընթացը։
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՆԳԻՍՏՆ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը պայմանավորվածություն է ձեռք բերել տուրիստական գործակալության հետ՝ համալսարանի աշխատողների հանգիստն առավել մատչելի դարձնելու համար: