20.09.2018 | 
Գիտություն, Հասարակություն
Ո՞ՐՆ Է ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ ՏՈՀՄԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԵՊՀ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՀԱՅԿԱԶ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Ո՞ՐՆ Է ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ ՏՈՀՄԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ  Է ԵՊՀ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՀԱՅԿԱԶ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանի ներկայացրած «Մատենադարանի Լազարյանների արխիվը որպես 18‐19‐րդ դարերի հայոց պատմության սկզբնաղբյուր» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:

«ysu.am»-ի այն հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված թեմայի ընտրությունը, պարոն Հովհաննիսյանը պատասխանել է.«Լազարյանների արխիվը նոր տեսանկյունից ուսումնասիրելը շատ կարևոր է, քանի որ այդ արխիվը ուսումնասիրվել է միայն 60-70-ական թվականներին, այսինքն՝ 50 տարի առաջ, և բացի այդ՝ Լազարյաններն ուսումնասիրված են հիմնակնում երկու տեսանկյունից՝ Լազարյան ճեմարանի պատմություն և Լազարյանների հասարականական-քաղաքական գործունեություն: Ես, քանի որ համատեղության կարգով աշխատում եմ նաև Մատենադարանում, մեկ անգամ, անձնական հետաքրքրությունից ելնելով, բացեցի արխիվի «Լազարյան» թղթապանակները ու այնտեղ եղած մեկ գործից պատրաստեցի երկու հոդված:
Հոդվածներից առաջինը, որն արդեն տպագրվել է, վերաբերում է Լազարյան ճեմարանի ընդունելության կարգին, թե ինչպես անցկացնել ընդունելության քննությունները, սոցիալական որ խմբի ուսանողներին պետք է արտոնություններ տալ և այլն: Մյուս հոդվածի, որը շուտով կտպագրվի, հիմքումընկած է արխիվում եղած տեղեկությունը հայերի թվի, նրանց բնութագրի մասին: Պատկերացրեք, եթե ընդամենը մեկ թղթապանակ հպանցիկ նայելուց ես երկու հոդված պատրաստեցի, ապա քանի հետաքրքիր նյութեր կարելի է գտնել Լազարյանների արխիվում եղած 6 հատորներից»:

Թեմայի արդիականության մասին խոսելիս՝ պրոֆեսորն ասաց, որ արխիվում տնտեսական բնույթի շատ փաստաթղթեր կային, և ելնելով երկրի ներկայիս իրավիճակից՝ նրան շատ հետաքրքիր է, թե որն էր Լազարյանների հաջողակ գործունեության գաղտնիքը, չէ որ Լազարյանները մեծահարուստներ էին, տնտեսական լայն գործունեություն էին ծավալում Ռուսաստանում, տեղի ամենահայտնի, նույնիսկ առաջնակարգ տոհմն էին: «Հիմա մեզ հետաքրքիր է՝ կարելի է արդյոք տեղայնացնել նրանց վարած տնտեսական քաղաքականության մոդելը մեր երկրի համար»,- նշեց Հովհաննիսյան Հայկազը:

Պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանի թիմում են համալսարանի շրջանավարտ Հրանտ Օհանյանը, ով պատմագիտության թեկնածու և 18-19-րդ դարերի պատմության մասնագետ է, թարգմանչական և համակարգչային բնույթի աշխատանքներ կատարողներ ու, բնականաբար, Մատենադարանի աշխատակիցներ:

«Մենք ակնկալում ենք ամենաքիչը երեք-չորս հրապարակում կատարել: Եթե նյութերը շատ լինել, մենք նախատեսում ենք ստեղծել քրեստոմատիա՝ «Հայոց պատմության հարցեր, Լազարյանների արխիվ»: Մենք նաև կտպագրենք այդ արխիվը ինչպես որ այն կա, այսինքն՝ իր կուսական վիճակով»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:
Վերջում նա հավելեց, որ ի վերջո իրենց ուսումնասիրած արխիվը, դրանց արդյունքում ի հայտ եկած նյութերը, հրապարակումները, գուցե նաև քրեստոմատիան համալսարանի ուսանողների համար կծառայեն որպես աղբյուրագիտություն ոչ միայն Լազարյանների, այլև 18-19-րդ դարերի հայոց պատմության շատ հարցեր ուսումնասիրելու համար:

Մարինե Առաքելյան

Այլ նորություններ
ԼՐԱԳՐՈՂ ԱՐՏՅՈՄ ԵՐԿԱՆՅԱՆՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՄԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստաստուդիայում այսօր տեղի ունեցավ հանդիպում լրագրող, հաղորդավար Արտյոմ Երկանյանի հետ:
ՉԻՆԱՍՏԱՆԸ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՒՂԵԾԻՐ Է ՈՒՂԱՐԿԵԼՈՒ «ԱՐՀԵՍԱՏԱԿԱՆ ԼՈՒՍԻՆ»
Չինաստանի Չենդու քաղաքի հետազոտական ինստիտուտի մասնագետները մշակել են լուսավորության համար նախատեսված արբանյակ՝ «արհեստական լուսին»: