02.02.2022 | 
Հասարակություն
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ
Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ու Քիմիայի ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ թիվ 54 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներն այսօր այցելել են ԵՊՀ:

Այցի նպատակը դիմորդների մասնագիտական կողմնորոշումն էր, նրանց նոր գիտելիքներ ու հմտություններ հաղորդելը:

 

Դեկանի տեղակալ Արմեն Գալստյանն աշակերտներին ասաց, որ քիմիան շատ հետաքրքիր գիտություն է, ստեղծագործելու անսպառ հնարավորություններ է ստեղծում:

 

«Քիմիան կախարդանք է, եթե նրան լավ տիրապետես: Այստեղ դուք կստանաք որակյալ կրթություն և մրցունակ կլինեք աշխատաշուկայում»,- նշեց Ա. Գալստյանը:

 

Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի դոցենտ Ռոբերտ Ադամյանի համառոտ դասախոսությունը հալոգենների հատկությունների ու դրանց կիրառությունների մասին էր: Ապագա ուսանողների տեսական նոր գիտելիքներն ամրապնդելու համար նրանց մասնակցությամբ կատարվեցին փորձեր՝ հալոգենների քիմիական հատկությունների վերաբերյալ:

 

 

Ավագ ընկերոջ աջակցությունը. փորձերի ժամանակ աշակերտներին օգնում էր Քիմիայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Շուշաննա Վարդանյանը: Նա համոզված է, որ քիմիան իսկապես հետաքրքիր և պահանջված մասնագիտություն է. «Ֆակուլտետում ուսանողներին ընձեռվում են լայն հնարավորություններ՝ ձեռք բերել կարևոր հմտություններ, մասնակցել լաբորատոր աշխատանքների, ուսմանը զուգահեռ իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ ու մասնակցել փոխանակման տարբեր ծրագրերի»:

 

 

 

Այլ նորություններ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով: