19.04.2019 | 
Քաղաքականություն
ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 94 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ՝ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 94 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ՝ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էին Երևանի թիվ 94 ավագ դպրոցի աշակերտները:

Հիշեցնենք, որ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից պարբերաբար իրականացվող ԵՊՀ հյուրընկալությունների և դպրոցներ այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:

 

Ապագա դիմորդները նախ եղան Կենսաբանության ֆակուլտետի  կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում, որտեղ դոցենտ Մարգարիտա Պետրոսյանը ներկայացրեց ամբիոնի կառուցվածքը, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան և աշակերտներին ծանոթացրեց բույսերի աճի ու զարգացման ֆիզիոլոգիային:

 

11-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Աթաբեկյանն ընտրել է կենսաբանությունը՝ որպես ապագա մասնագիտություն:

 

Ըստ նրա՝ յուրաքանչյուր մարդ պետք է որոշակի գիտելիքներ ունենա  «Կենսաբանություն» առարկայից:

 

«Կյանք բառն ասելով՝ այն միանգամից կապում եմ կենսաբանության հետ, ուստի ապագա մասնագիտությունս արդեն որոշել եմ»,- նշեց Լիանան:

 

Երևանի թիվ 94 ավագ դպրոցի «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Շաղիկ Ղազարյանը, որն ուղեկցում էր աշակերտներին, նշեց,  որ դպրոցը հագեցած չէ լաբորատորիաներով և սարքավորումներով. ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի շնորհիվ աշակերտները հնարավորություն են ունենում կատարելու ցանկացած փորձ՝ այդպիսով ամրապնդելով իրենց տեսական գիտելիքները:

 

Հավելենք, որ ՀՀ դպրոցներ այցելություններն ու ԵՊՀ դասախոսների հյուրընկալությունները Երևանի և մարզային դպրոցներ շարունակական են լինելու:

Այլ նորություններ
«ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ՄԵԾ Է ՀԱՄԱԿՐԱՆՔԸ ՄԵՐ ԱԶԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԷՍԹԵՐԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանին:
ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ
Գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորատի նիստ՝ օրակարգային և ընթացիկ մի շարք հարցերով: