23.10.2019 | 
Հասարակություն
«ԵՊՀ-Ն ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ Է ԻՐ ՏՎԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻՈՒԹՅԱՄԲ». 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
«ԵՊՀ-Ն ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ Է ԻՐ ՏՎԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻՈՒԹՅԱՄԲ». 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
Ֆարմացիայի ինստիտուտը, Աշխարհագրության և երկրաբանության, Կենսաբանության ֆակուլտետներն այսօր ընդունել են Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի բարձր դասարանների աշակերտներին։

Այցելությունը կազմակերպել էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը:

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում աշակերտներին դիմավորեց Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի վարիչ Անահիտ Հովհաննիսյանը։ Նա խոսեց ինստիտուտի կառուցվածքի մասին, ներկայացրեց իրականացվող գործունեությունն ու կատարված աշխատանքը։

Խոսելով համալսարանի տված կրթության մասին՝ Ա. Հովհաննիսյանն ասաց. «Երևանի պետական համալսարանն առանձնանում է իր տված գիտելիքների համակողմանիությամբ ու հնարավորություն է տալիս ուսանողին դրսևորելու իրեն ամենատարբեր ոլորտներում»։



182 ավագ դպրոցի բարձր դասարանի աշակերտները, ընդհանուր պատկերացում ստանալով Ֆարմացիայի ինստիտուտի մասին, շրջեցին նորարարական սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում ու ծանթացան այնտեղ իրականացվող աշխատանքներին։

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում նույն դպրոցի 10-րդ դասարանցիներին դիմավորեցին Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի դասախոս Արմինե Մկրտչյանը և ասիստենտ Գևորգ Մանուկյանը։ Նրանք աշակերտներին ծանոթացրին հորիզոնականներով պատկերված տեղագրական քարտեզների առավելությունները՝ նշելով, որ դրանցով հնարավոր է չափել կամայական բարձրության կետ։



Կենսաբանության ֆակուլտետում էլ նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար Էնզիմոլոգիայի և բժշկական կենսաքիմիայի լաբորատորիայում փորձեր կատարեցին ֆակուլտետի ասպիրանտները, որոնց մասնակցեցին նաև դպրոցականները։

Այլ նորություններ
«ԱՅՍՕՐ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐՏԵԼՈՒ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆ Է». ԱՆՈՒՇԱՎԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով, որում նշվում է, որ այսօր մեզ է վիճակված համամարդկային չարիքին դիմագրավելու պատիվը։
ԻՍՊԱՆԱՑԻ ԳՐՈՂ, ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ ԳՈՆՍԱԼՈ ԳՈՒԱՐՉԻ ԲԱՑ ՆԱՄԱԿՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Ղարաբաղի Հանրապետության նախագահ մեծարգո պարոն Արայիկ Հարությունյանին