27.11.2019 | 
Կրթություն
ՄՈՒՍԱԼԵՌԻ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
ՄՈՒՍԱԼԵՌԻ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն այսօր այցելել են ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան և բաց դաս ունեցել Եվրոպական լեզուներ ու հաղորդակցության ֆակուլտետում։

Նշենք, որ աշակերտների այցը համալսարան և համալսարանականների այցերը տարբեր դպրոցներ կազմակերպում է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը։

ԵՊՀ պատմության թանգարանում հյուրընկալված դպրոցի 8-ից 12-րդ դասարանի աշակերտներին դիմավորեց թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը։

Նա ողջունեց դպրոցականներին ու շրջայց իրականացրեց թանգարանում՝ մանրամասն ներկայացնելով Երևանի պետական համալսարանի հիմնադրման պատմությունն ու անցած ուղին։

Թանգարան այցից հետո աշակերտները շրջեցին համալսարանի տարածքում, իսկ Եվրոպական լեզուների ու հաղորդակցության ֆակուլտետում հանդիպեցին ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանի հետ։



«Ուրախ եմ ողջունել ձեզ մեր ֆակուլտետում։ Այն ուսանողների և դասախոսների թվով ամենամեծ ֆակուլտետն է համալսարանում»,- ասաց Գ. Բարսեղյանը։

Նա աշակերտներին պատմեց ֆակուլտետի կառուցվածքի, գործող ամբիոնների ու այն մասնագիտությունների մասին, որոնք կարելի է ձեռք բերել Եվրոպական լեզուների ու հաղորդակցության ֆակուլտետում սովորելու ընթացքում։

Հանդիպման վերջում աշակերտները իրենց հուզող հարցերը հղեցին դեկանին ու ստացան սպառիչ պատասխաններ։

Այլ նորություններ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում այսօր «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» (FMD K&L Europe) ՍՊԸ-ի ներկայացուցիչները հանդես են եկել մասնագիտական դասընթացով:
ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՈՐԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որի նպատակն է նպաստել լրագրողների իրավական գրագիտության բարձրացմանը, այդ թվում՝ լրագրողների, իրավաբանների համար «Մեդիա իրավունք» մագիստրոսական կրթական ծրագրի միջոցով: