08.02.2019 | 
Քաղաքականություն
«ՀԵՐԱՑԻ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ՝ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«ՀԵՐԱՑԻ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ՝ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«Հերացի» ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն այսօր այցելեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ:

Աշակերտներն այցի սկզբում դիտեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մասին պատմող ֆիլմ , որից հետո Կենսաֆիզիկայի ամբիոնի գիտաշխատող Մարիամ Շահինյանն աշակերտներին ներկայացրեց Կենսաբանության ֆակուլտետի, ինչպես նաև Կենսաֆիզիկայի ամբիոնի կառուցվածքն ու գործունեությունը:

 

Մարիամ Շահինյանը դասախոսություն կարդաց պոլիմերազային շղթայակցման ռեակցիայի մասին (PCR), ինչպես նաև անդրադարձավ կենսաֆիզիկական մեթոդներին:

 

Զուգահեռաբար ցուցադրվող տեսապատկերներն ավելի բովանդակալից և հետաքրքիր դարձրին դասախոսությունը:

 

Դասընթացի ավարտին աշակերտները շրջայց կատարեցին ամբիոնի երկու լաբորատորիաներում, ծանոթացան դրանց աշխատանքներին և սարքավորումներին:

Շահինյանի խոսքով, այս այցերն ապագա դիմորդների մասնագիտության ընտրության  լավագույն կողմնորոշիչներն են. «Ծանոթանալով աշխատանքներին՝ կենսաբանությամբ հետաքրքրված աշակերտն, անշուշտ, կատարում է իր ընտրությունը»,- նշեց գիտաշխատողը:

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով՝ ԵՊՀ գիտական խորհուրդն ընդունում է հետևյալ հայտարարությունը.
«ՀՈՒՅԶԸ ՉԻ ՃՄԼՎՈՒՄ, ՍԻՐՏՆ Է ՃՄԼՎՈՒՄ, ՊԱՐՈ՛Ն ՆԱԽԱՐԱՐ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դալիճում այսօր տեղի ունեցավ գիտխորհրդի նիստը, որի ընթացքում Արամ Սիմոնյանն անդրադարձավ ՀՀ ոստիկանության կողմից տարածված հաղորդագրությանը և ՀՀ ԿԳ նախարարի՝ «Facebook» սոցիալական կայքի միջոցով արված ելույթին: