13.12.2021 | 
Հասարակություն
ԾԱՆՈԹԱՆԱԼ ԵՊՀ-ԻՆ, ԼԻՆԵԼ ԻՐԱԶԵԿ ԵՎ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԻՑ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
ԾԱՆՈԹԱՆԱԼ ԵՊՀ-ԻՆ, ԼԻՆԵԼ ԻՐԱԶԵԿ ԵՎ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԻՑ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն այցելել են Իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկա և ծանոթացել մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերին։

Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրենի օգնական Նաիրա Ավետիսյանն ասաց, որ «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում բազմիցս կազմակերպվել են հանդիպումներ աշակերտների հետ. «Այսօր էլ կլինիկայում սիրով ընդունել ենք աշակերտներին, որպեսզի նրանք տեղում ծանոթանան ֆակուլտետին, կլինիկական գործունեությանը, միևնույն ժամանակ լսեն հետաքրքիր թեմաներով իրազեկող դասախոսություններ»:

 

Նրա խոսքով, նմանատիպ հանդիպումները շատ կարևոր են, քանի որ հասարակության իրավագիտակցության մակարդակը բարձրացնելուն ուղղված աշխատանքները պետք է սկսել հենց դպրոցից, ինչին էլ միտված են այսպիսի միջոցառումները:

 

Այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ուսանողներ Լյուդմիլա Ղազարյանը և Վիկտորիա Գասպարյանը, որոնք «Իրավունք բոլորի համար» ծրագրի մասնակիցներ են, աշակերտներին ներկայացրին մահապատժի և էֆթանազիայի վերաբերյալ տեղեկություններ՝ անդրադառնալով դրանց իրավական սահմանումներին ու կարգավորումներին:

 

Ուսանողները մատուցված նյութն առավել հետաքրքրական և ընկալելի դարձնելու համար աշակերտներին առաջարկեցին քննարկել ներկայացված թեմաների վերաբերյալ տարբեր իրավիճակներ՝ հիմնավորելով ու մեկնաբանելով հնչեցված կարծիքները:

 

Մեզ հետ զրույցում ավագ դպրոցի ուսուցչուհիներ Աննա Գասպարյանը և Աննա Համբարձումյանը փաստեցին, որ նմանատիպ միջոցառումները լավ հնարավորություն են աշակերտների համար, քանի որ անկախ աշակերտների ընտրած մասնագիտությունից՝ շատ կարևոր է, որ նրանք լինեն իրազեկ, իմանան իրենց իրավունքների և պարտականությունների մասին:

 

Ուսուցչուհիները հույս հայտնեցին, որ այս միջոցառումը նաև կնպաստի աշակերտների կողմնորոշմանը մասնագիտության ընտրության հարցում:

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՆ ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ ԵՆ ՈՒՌՈՒՑՔԻ ԱՃԸ
ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի կառուցվածքային կենսաֆիզիկայի միջֆակուլտետային գիտահետազոտական լաբորատորիայի անդամները ներկայացրել են «Հակաքաղցկեղային ալկիլացնող դեղերի համակցված ներգործությունը ԴՆԹ-ի կառուցվածքը և փաթեթավորումը կարգավորող ֆերմենտների ակտիվության վրա» գիտական թեման:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼՈՒ Է ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ ՍՆՆԴԱՅԻՆ ՇՂԹԱՅԻ ՎՐԱ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Պեստիցիդների կուտակումը և դրանց ազդեցությունը լեռնատափաստանային էկոհամակարգերի կենսաբազմազանության վրա» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը: