10.10.2019 | 
Քաղաքականություն
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ԵՎ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ․ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ԵՎ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ․ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
ԵՊՀ քիմիայի և ֆիզիկայի ֆակուլտետներում այսօր հյուրընկալվել էին Երևանի թիվ 142 ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները:

Նշենք, որ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից պարբերաբար կազմակերպվող ԵՊՀ հյուրընկալությունների և դպրոցներ այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:

 

Երևանի թիվ 142 ավագ դպրոցի բնագիտական հոսքի աշակերտներն արդեն երկրորդ անգամ է՝ այցելում են ԵՊՀ, լսում դասախոսություններ տարբեր ֆակուլտետներում և իրենց առարկայական փորձերն անցկացնում հենց ֆակուլտետների լաբորատորիաներում։

 

Քիմիայի ֆակուլտետում աշակերտներին դիմավորեց ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը:

 

Ողջունելով նրանց՝ դեկանը ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքն ու պատմությունը, խոսեց «Քիմիա» մասնագիտության կարևորության և աշխատաշուկայում ունեցած մեծ պահանջարկի մասին:

 

«Ամբողջ աշխարհում քիմիան զարգացման մեծ ճանապարհ է անցել, զարգացման այնպիսի մակարդակի հասել, որը հնարավորություն է տալիս սինթեզելու գրեթե ամեն ինչ»,- ընդգծեց Տարիել Ղոչիկյանը:

 

Վերջինս հույս հայտնեց, որ նմանաբնույթ այցելությունները և կատարվելիք գործնական փորձերը կմեծացնեն աշակերտների՝ քիմիայի հանդեպ հետաքրքրությունը:

 

Ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի դոցենտ Ռոբերտ Ադամյանն էլ աշակերտներին հնարավորություն տվեց քիմիայի դասի ժամանակ ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու:

Աշակերտները մեծագույն ոգևորվածությամբ և հետաքրքրասիրությամբ հետևում էին այն բոլոր փորձերին, որոնք կատարում էր Ռոբերտ Ադամյանը:

 

142 ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Գայանե Աբազյանը նշեց, որ իրենց դպրոցը կահավորված է լաբորատորիաներով և անհրաժեշտ գույքով, ինչը հնարավորություն է ընձեռել աշակերտներին կատարելու առարկայական փորձեր:

Գ. Աբազյանը ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի շրջանավարտ է եղել և նշեց, որ գալով այստեղ՝ վերհիշել է իր ուսանողական հաճելի տարիները. «Մայր բուհը ծաղկում է ապրում, և ես շատ ուրախ եմ՝ տեսնելով օր օրի զարգացող մեր համալսարանը»:

10-րդ դասարանի աշակերտուհի Նանե Բալույանի խոսքով, հետաքրքիր է դասընթացն անցկացնել ԵՊՀ-ում, ծանոթանալ ֆակուլտետին և գործնական փորձեր դիտել:

 

Ապագայում նա ընտրելու է բժշկի կամ տնտեսագետի մասնագիտությունը:

 

Նշենք, որ աշակերտները շրջեցին նաև ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում:



Նրանց դիմավորեց ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, որը խոսեց ֆակուլտետի կառուցվածքի ու գործունեության մասին:

Ծանոթանալով ֆակուլտետի կառուցվածքին՝ աշակերտներն ունկնդրեցին ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի դոցենտ Սամվել Մխիթարյանի մասնագիտական դասախոսությունը:

 

Հարկ է նշել նաև, որ ՀՀ դպրոցներ այցելություններն ու ԵՊՀ դասախոսների հյուրընկալությունները Երևանի և մարզային դպրոցներ շարունակական են լինելու:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով ԵՊՀ գնումների պլանավորման վարչության պետ Արման Մալխասյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր:
ԵՊՀ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԳՈՒՐԳԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրաֆիզիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Գուրգեն Ալեքսանյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գնումների պլանավորման վարչության պետ: