28.09.2017 | 
Հասարակություն
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԻՐ ԱՊԱԳԱ ՍԱՆԵՐԻՆ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԻՐ ԱՊԱԳԱ ՍԱՆԵՐԻՆ
Սեպտեմբերի 27-ին հ. 42, 103 և 105 ավագ դպրոցների մի խումբ աշակերտներ այցելեցին ԵՊՀ ֆիզիկայի և կենսաբանության ֆակուլտետներ:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպված այցի նպատակը դպրոցների ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը, իրազեկության մակարդակը բարձրացնելը և դեպի ԵՊՀ ուղղորդելն էր:

 

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը, այցերը հնարավորություն են տալիս ապագա ուսանողներին տեղում ծանոթանալու ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու անցկացմանը:

 

 

Ապագա ուսանողներին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում դիմավորեցին ֆակուլտետի դեկանի տեղակալ Լևոն Ասլանյանը և դասախոս Ժիրայր Նինոյանը, իսկ Կենսաբանության ֆակուլտետում՝ դեկանի տեղակալ Կարեն Ղազարյանը, ինչպես նաև դասախոսներ Գալինա Հովհաննիսյանը և Ինգա Բազուկյանը:

 

Հանդիպման ընթացքում աշակերտները ոչ միայն ծանոթացան Մայր բուհի պատմությանը, կրթական ծրագրերին, այլև լսեցին դասախոսություններ և իրականացրին փորձեր:

 

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության աշխատակից Սաթենիկ Աբրահամյանը փաստեց, որ վարչության աշխատանքները շարունակական են լինելու:

 

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՂԹԵԼ ԵՆ 2 ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ
Դեկտեմբերի 9-10-ը Երևանի «ԴաբլԹրի Բայ Հիլթն» հյուրանոցում անցկացվեց «Բանկային իրավունքի դատախաղ» մրցույթի բանավոր փուլը:
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ  ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում հյուրընկալվել էին հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը: