04.10.2018 | 
Քաղաքականություն
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԵՊՀ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԵՊՀ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր Արարատի մարզի Ոսկետափ գյուղի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներն այցելեցին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ:

Ոսկետափի ավագ դպրոցը ՀՀ այն դպրոցներից  մեկն է, որտեղ չկան անհրաժեշտ  սարքավորումներ և քիմիական նյութեր: Դպրոցի տնօրեն Սերգեյ Ազարյանի նախաձեռնությամբ աշակերտները Քիմիայի ֆակուլտետում իրականացրին գործնական պարապմունքներ:

 

Աշակերտների հետ հանդիպման ժամանակ Քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը: Նա նշեց, որ ֆակուլտետում կրթությունն իրականացվում է երկու հիմնական կրթական ծրագրով՝  «Քիմիա» և «Սննդի անվտանգություն»: Ֆակուլտետում առկա են ժամանակակից սարքավորումներով հագացած լաբորատորիաներ, որոնք հնարավորություն են տալիս պատրաստելու այդ ոլորտում մեծ պահանջարկ ունեցող բանիմաց մասնագետներ:

 

Այնուհետև աշակերտները շրջեցին ֆակուլտետի լաբորատորիաներով և ծանոթացան սարքավորումներին: Նրանց համար ֆակուլտետի աշխատակիցները կատարեցին հետաքրքրաշարժ փորձեր: Ծանոթացրեցին ամբիոներում կատարվող գիտական և ուսումնական աշխատանքներին: Աշակերտները մասնակցեցին «Սննդի անվտանգություն» բաժնի երրորդ կուրսի «Սննդի տեխնոլոգիա» առարկայի լաբորատոր դասին:

 

Քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշաննա Վարդանյանը աշակերտների համար պատրաստել էր «Աչքերը և քիմիան» թեմայով դասախոսություն:

 

Աշակերտներին ուղեկցող ուսուցիչներն ասացին, որ դպրոցի սաները ոգևորությամբ են եկել համալսարան և ուշադրությամբ հետևում են գործնական աշխատանքներին. 

«Հուսով ենք, որ ԵՊՀ այցելությունն աշակերտներին կօգնի կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում»,- նշեց Ոսկետափ գյուղի ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Արմինե Բաղրամյանը:

 

Աշակերտներն ակտիվորեն մասնակցեցին գործնական պարապմունքներին և փորձերին, այնուհետև ծանոթացան Մայր բուհին, շփվեցին ուսանողների հետ:  

Անգին Խաչատրյան

 

Այլ նորություններ
«ԲՅՈՒՐԱԿՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
Երկօրյա այցի շրջանակում «Բյուրակն» կրթահամալիրի սաներն այցելեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ:
«ԴՈՒՔ ԱԴԱՄԱՆԴԵ ՍԻՐՏ ՈՒՆԵՔ». ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԱԴԱՄԱ ԴԻԵՆԳ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը: