09.02.2018 | 
Քաղաքականություն
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր Երևանի ավելի քան 5 ավագ դպրոցների շուրջ 100 աշակերտներ այցելել էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ։

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող բաց դռների օրերի շրջանակում Մայր բուհ եկած աշակերտներին հյուրընկալեցին Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, ամբիոնների վարիչները։

 

Միջոցառման նպատակն էր օգնել ապագա դիմորդներին ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, ծանոթացնել նրանց Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ամբիոններին և ուսումնական գործընթացին։

 

Հանդիպման ընթացքում ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, աշակերտներին ներկայացնելով ամբիոնների վարիչներին, անդրադարձավ ֆակուլտետի պատմությանը, իրականացվող կրթական ծրագրերին։

 

Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանն իր խոսքում նշեց, որ ԵՊՀ-ն ունի համագործակցության պայմանագրեր ավելի քան 150 արտասահմանյան համալսարանների հետ, ինչը հնարավորություն է տալիս Մայր բուհն ավարտելուց հետո ուսումը շարունակել արտերկրում։

 

Ամբիոնների վարիչները խոսեցին նաև ֆակուլտետի առավելություններից՝ շեշտելով ուսանողներին տրվող պրակտիկ կրթության հնարավորությունները։

 

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի աշակերտ Գոհար Մարտիրոսյանը հստակ որոշել է՝ ուսումը շարունակելու է ԵՊՀ-ում։ Վստահ է՝ կրթությունը այստեղ կլինի բավարար, կարող է նաև ուսումը շարունակել արտերկրում:

 

Այլ նորություններ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԱՊԱԳԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր Երևանի և մարզերի ավագ դպրոցների բարձր դասարանցիները մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելել էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ:
ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Այսօր Երևանի հ. 195, հ. 189, հ. 65, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ և Ստեփանակերտի հ. 11 ավագ դպրոցների աշակերտները հյուրընկալվել էին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում: