04.07.2008 | 
ԵՊՀ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
ԵՊՀ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Հանրությանն է ներկայացվում Երեւանի պետական համալսարանի բյուջեի 2008 թ.-ի հունվար-մայիս ամիսների կատարողականը:
Բյուջեի կատարողականին կարող եք ծանոթանալ ԵՊՀ ինտերնետային կայքի «Մեդիա» բաժնում: Կատարողականում ներառված է բուհի եկամուտների, այսինքն` դրամական միջոցների մուտքերի եւ ծախսերի` ելքերի հոդվածները: Մանրամասն ներկայացված է տարեկան հաստատված բյուջեն, կատարողականը, ինչպես նաեւ մնացորդները: Բացի վերը նշված տվյալներից, կատարողականում ծանուցվում են նաեւ 2008թ. դրամական հոսքերի դեֆիցիտի եւ դրա լրացման աղբյուրի մասին տեղեկությունները: ԵՊՀ ռեկտորի իրավասության շրջանակներում 2008 թ-ի բյուջեի կատարման ընթացքում, ըստ անհրաժեշտության, ելքային (ծախսային) հոդվածների միջև դրանց 10 տոկոսի սահմաններում կարող է կատարվել վերաբաշխում, բացի աշխատավարձի և կրթաթոշակի հոդվածներից: