30.09.2010 | 
Կրթություն
ACM ICPC ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
ACM ICPC ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
ACM ICPC օլիմպիադայի հայաստանյան կազմկոմիտեն հրավիրում է Հայաստանի բուհերին մասնակցելու մրցույթի քառորդ եզրափակչին:

Ծրագրավորման համաշխարհային ուսանողական ամենամյա ACM ICPC մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակիչն անց է կացվելու Երևանի պետական համալսարանում հոկտեմբերի 30-ին։ Այն միաժամանակ նաեւ Հայաստանի 7-րդ առաջնությունն է։ Օլիմպիադայի պաշտոնական կայքն է http://icpc.baylor.edu։ Թիմերը պետք է գրանցվեն նշված կայքում։ Գրանցումը պարտադիր է։ Գրանցման հնարավորությունն արդեն ընձեռված է։ Նախ պետք է գրանցել բուհը, ապա մարզչին, որից հետո մարզիչը պետք է գրանցի թիմը։ Օլիմպիադան անցկացվում է փուլերով։ Հայաստանը ընդգրկված է հյուսիս-եվրոպական կիսաեզրափակիչ գոտում– NEERC։ Պաշտոնական կայքը՝ http://neerc.ifmo.ru։ Այստեղ կարելի է կարդալ օլիմպիադայի մասին (http://neerc.ifmo.ru/information/about.html) եւ ծանոթանալ մրցույթի կանոններին (http://neerc.ifmo.ru/information/contest-rules.html

 

Թիմում պետք է լինի երեք ուսանող (մագիստրատուրայի ուսանողները եւս կարող են մասնակցել)։ Նրանք պետք է կարողանան գրել ծրագիր C, C++ կամ Պասկալ լեզուներով եւ լուծել ալգորիթմական բարդության խնդիրներ։ Ծրագրերը թեստավորվում են ավտոմատ ստուգող համակարգով։ Խնդիրը համարվում է լուծված, եթե բոլոր թեստերը հաջողությամբ անցնում են։ Թիմերը ստանում են միավորներ` ըստ իրենց լուծած խնդիրների քանակի։ Հավասար միավորների դեպքում հաշվի են առնվում խնդիրը հանձնելու ժամանակը եւ անհաջող փորձերի քանակը։ Նախատեսվում է անցկացնել պրակտիկ եւ հիմնական տուրեր։ Պրակտիկ տուրը կտեւի մոտ 1 ժամ։ Այդ ընթացքում մասնակիցները կծանոթանան մրցույթի պայմաններին եւ ավտոմատ ստուգող համակարգին։ Հիմնական մրցույթի տևողությունը 5 ժամ է։ Հաղթող թիմերը կստանան դիպլոմներ, իսկ յուրաքանչյուր բուհի լավագույն թիմերը` կիսաեզրափակիչ մրցույթին մասնակցելու հնարավորություն։

 

Կիսաեզրափակիչը տեղի կունենա 2010 թ. նոյեմբերի 24-ին Սանկտ-Պետերբուրգ, Բառնաուլ, Տաշքենդ եւ Թբիլիսի քաղաքներում։ Սահմանված է կազմակերպչական անդամավճար՝ մեկ թիմի համար 15 հազ. դրամ։ Մրցույթին մասնակցելու հայտերը խնդրում ենք ուղարկել օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վ. Դումանյանին մինչեւ հոկտեմբերի 24-ը։ Հայտում պետք է նշել թիմերի քանակը, ուսանողների անուն-ազգանունները, ֆակուլտետը, կուրսը։ Թիմերի մարզիչը կամ մարզիչները հանդիսանում են կոնտակտային անձ։ Անպայման հարկ է նշել մարզիչի անունը, ազգանունը, պաշտոնը, հեռախոսի համարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն։ Վահրամ Դումանյան – ACM ICPC օլիմպիադայի հայաստանյան կազմկոմիտեի նախագահ, հեռ. 57-06-08, e-mail. duman@ysu.am Արմեն Անդրեասյան - ACM ICPC օլիմպիադայի համակարգող, e-mail. andreas_arm@yahoo.com

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: